Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է
Աստված ստեղծել է ողջ տիեզերքը ու անխաղտ օրենք է սահմանել, որ մեղքի վարձքը մահն է, այսինքն ով մեղք գործի, կզրկվի կյանքից: Բայց Աստծո սերն այնքան մեծ եղավ մարդկանց հանդեպ, որ Աստված հնարավորություն տվեց մարդկանց շրջանցելու այդ օրենքն ու փրկվել մահից՝ ստանալով հավիտենական կյանք:
Հիսուս Քրիստոսը աննկարագրելի տառապանքների միջով անցնելով, ամեն անգամ ընկնելով նորից բարձրանում էր ու շարժվում դեպի մեկ նպատակ, և խաչի վրա կատարվեցավ այն նպատակը, որի համար ամենակարող Աստված եկել էր աշխարհ: Յուրքանչյուրս պետք է լիովին գիտակցենք այն մեծագույն ողորմությունը, որ մեր երկնային Աբբա Հայրը արել է մեզ համար:
Քրիստոնեական կյանքի հիմնասյուններից է ինչպես սերը, հավատքը, այնպես էլ սուրբ երկյուղը:
Եւ քո ժամանակների հաստատութիւնը կլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կլինի նորա գանձը։ (Եսայի 33:5)
Մենք Աստծո կողմից գանձ ունենք պահված, որն է փրկությունը, իմաստությունը գիտությունը, բայց չենք կարող դրանք ստանալ, եթե չունենանք Տիրոջ երկյուղը:
Ծննդոցի 19-րդ գլխում Ղովտը, երբ գնաց իր փեսաների մոտ զգուշացնելու կործանման և փրկվելու ճանապարհի մասին, ծաղրվեց փեսաների կողմից, և վերջիններս զրկվեցին փրկությունից:
Հովնանի մարգարեությունից մենք կարող ենք տեսնել, որ Նինվեում՝ ինչպես Սոդոմում և Գոմորում, մեղքը սարսափելի շատ էր և անգամ ավելի շատ, բայց երբ Հովնանը գնաց հանդիմանեց ու ասաց, որ ապաշխարեն, թագավորից սկսած ամբողջ ժողովուրդը ապաշխարեց, և Աստված ողորմաց ու փրկեց նրանց, բայց Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:
Երբ մարդն ապաշխարում է մեղքի գիտակցությամբ ու երկյուղածությամբ, Աստված ողորմում ու շնորհք է անում:
Կոռնելիոսը, ժամանակին հեթանոս լինելով, աստվածավախ մարդ էր, նա աղղոթում էր, ծոմ էր պահում զոհաբերություններ էր անում, և Աստված չէր կարող անտարբեր անցնել, նա մարդ ուղարկեց Կոռնելիոսի մոտ, որ օգնի նրան:
Պետրոսը իր բերանը բանալով ասեց. Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. 35 Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան։ (Գործք. 10:34)
Եթե մենք կորցնենք մեր աստվածավախությունն ու երկյուղը, կարող ենք հեշտորեն շեղվել ու մոլորվել:
Մեզ համար Աստծո կողմից պատրաստված երկրորդ գանձարանը, որը կցանկանայի նշել աստվածային իմաստությունն է, որովհետև այս աշխարհի իմաստությունը ՝ հիմարություն է Տիրոջ համար: Եթե մարդը երկյուղ չունի, նա չի կարող հասնել ճշմարիտ իմաստության, որովհետև առանց Աստծո խոսքի չկա ճշմարտույուն:
Այն երկյուղածությունը, որով դու գալիս ես Աստծո առաջ, պետք է պահպանես քո ողջ կյանքի ընթացքում, և ինչքան ավելի մտերմանաս ու ճանաչես Տիրոջը, այնքան քո երկյուղացությունը կմեծանա, որի շնորհիվ էլ դու ձեռք կբերես իմաստություն, քանի որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է: