Ի՞նչ անել, երբ հոգնածությունը «թակում է դուռդ»

Ի՞նչ անել, երբ հոգնածությունը «թակում է դուռդ»
Ջենիֆեր Լեքլերը, Charisma News կայքի խմբագիրներից մեկը, հոդված է գրել հավատացյալների կյանքում հոգնածության մասին:
Հոգնածությունը, հյուծվածությունը, տոկունության բացակայությունը կարող են հանգեցնել ոչ միայն ալարկոտության և շարքից հանելուն, այլև աղավաղել կյանքի ընկալման և հանգամանքների վերաբերյալ ձեր հայացքները, և նույնիսկ կարող են խեղաթյուրել եկեղեցու նկատմամբ ձեր վերաբերմունքը: Հոգնածությունը սերտորեն միահյուսվում է հուսահատության, հիասթափության և շփոթմունքի հետ, - գրում է Ջենիֆեր Լեքլերը:
Աստծո մարդիկ նույնպես իրենց կյանքում հոգնածություն զգացել են: Դավիթը, Հոբը, Մովսեսը, բոլորին էլ հայտնի է եղել այդ զգացողությունը: Հոգնած և ուժասպառ վիճակում գտնվելիս սկսում ենք գանգատվել մեր վիճակից, համոզված լինելով, որ մեզ ոչ ոք չի հասկանում և նման վիճակում ուրիշ ոչ ոք չի գտնվում:
Անկախ նրանից, թե ինչ ծառայություն եք կատարում Աստծո համար, վաղ թե ուշ հոգնածությունը «կթակի ձեր դուռը»: Ինչպես Հիսուսի ժամանակներում  էր՝ 2000 տար առաջ, երբ «հունձքը շատ էր, բայց մշակները քիչ», նույն էլ հիմա է, ոչինչ չի փոխվել:
Ուրեմն ի՞նչ անել, եթե այնուհանդերձ հոգնածությունը «թակել է ձեր դուռը»:
Առաջին հերթին, դադարեք երևակայել, թե դուք «գերհոգևոր» և «գերտոկուն» քրիստոնյա եք: Մարեք ձեր հոգնածությունը, իսկ հոգնածության դեմ պայքարի առաջին եղանակը հանգստանալն է: Հիշեք, հոգնածությունը այրվել-սպառվելու ճանապարհի առաջին քայլն է: Աստված մեզ պատվիրել է հանգստանալ շաբաթը մեկ օր: Նույնիսկ Հիսուսը՝ Կենդանի Աստծո Որդին, հանգստի կարիք ուներ (Հովհ 4:6, Մարկ 6:31-32):
Թշնամին (սատանան) ամեն կերպ կփորձի հարձակվել մեզ վրա, երբ մենք հոգնած և ուժասպառ ենք: Մենք կարող ենք հոգնած, տրտմած և շփոթված լինել, սակայն Սուրբ Գրքի համապատասխան համարները (օրինակ՝ Եսայի 40:29-31) կօգնեն մեզ դիմակայել հոգնածությանը:
«Նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»։
Հիշե՛ք, որ կան բաներ, որ կախված են ձեզնից: Եթե դուք գտնվում եք այդպիսի վիճակում և օգնության համար Աստծուն եք դիմում, ապա հավատով և հույսով պիտի սպասեք, որ Հիսուսը կպատասխանի ձեր կանչին, կտա անհրաժեշտ զորությունը, նեցուկ կլինի և կամրացնի ձեր հյուծված հոգին:
Աղբյուր՝ invictory.org

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ