Ի՞նչ եղավ քեզ, ով ծով…

Ի՞նչ եղավ քեզ, ով ծով…

Տարեվերջյան ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում սկսվեց եկեղեցու մանուկների փոքրիկ համերգով: Լևոնը, Մանեն ու Ռոմանը ներկաներին հիացրեցին իրենց մանկական գեղեցիկ ու պարզ կատարումներով:

Իր ոգեշնչող պատգամով եկեղեցուն ծառայեց հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Յուրաքանչյուրի կյանքում Աստված հրաշքներ է կատարել՝ բժշկել է, ազատագրել, մխիթարել… Բայց կա մի բան, որ Աստված արել է բոլորի համար: Դա Հիսուսի զոհն է:

«Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում»,- ասված է սաղմոսում (Սաղմ.114:6):

Ծովը դժվարության, արգելքի խորհուրդն է: Երբ դու դուրս ես գալիս աշխարհից՝ Եգիպտոսից, սատանան՝ փարավոնը, ամեն բան անում է, որ խանգարի քեզ և չթողնի, որ դուրս գաս: Բայց Տիրոջ կամքի առաջ անզոր են և սատանան, և դժվարությունները: Քո առաջ միշտ եղել են ծովեր, բայց Տերը միշտ հաղթել է և ծովը փախել է: Տերը միշտ հաղթող է:

Հաղթելու համար երկու բան է հարկավոր՝ սրբություն և իշխանություն. «Յուդան եղաւ նորա սրբութիւն,Իսրայէլը նորա իշխանութիւն» (Սաղմ.114:2)։ Ինչո՞ւ Հուդան: Որովհետև Հիսուսը մարմնով Հուդայի ցեղից էր: Սատանան տեսավ Հիսուսին, նա տեսավ Հիսուսի սրբությունն ու իշխանությունը, սարսափեց ու փախավ:

Ոչ մի խնդիր չի կարող կանգնել քո առաջ, եթե դու սրբության, հավատի և համառության մեջ ես: Այդ դեպքում ոչինչ չի կարող արգելել քո ելքը:

Բայց մի տեղից դուրս գալը դեռ բավարար չէ, հարակավոր է մտնելմեկ այլ տեղ՝ խոստումի երկիրը: Հակառակ դեպքում քո դուրս գալն անիմաստ կլինի:

Եթե դու սրբության ու հավատի մեջ ես, ծովերն ու գետերը կփախչեն Տիրոջ երեսից: Փնտրի՛ր Տիրոջ երեսը, և քո բոլոր դժվարություններն ու խնդիրները կփախչեն քո առաջից:

Թող եկող տարին լինի ոչ միայն դուրս գալու, այլև Տիրոջ խոստումի մեջ մտնելու տարի:

Սեփական լրատվություն

levon.jpgMane.jpg

Roman.jpg


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ