Ի՞նչ կաներ Հիսուսը...
Հերթական երիտասարդական հանդիպումը, որը տեղի ունեցավ այս երկուշաբթի օրը, հանդիպում էր ոչ միայն միմյանց հետ, այլև՝ Տիրոջ հետ:
Երիտասարդ ծառայող Լիլիթ Գրիգորյանը խոսեց ամեն բանում Հիսուսին նմանվելու,Նրան հետևելու մասին՝ կոչ անելով բարդ իրավիճակներում, ծանր ու թեթև փորձությունների ժամանակ միշտ առաջնորդվել այս հարցով՝ ՛՛Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը՛՛:
Լիլիթը, մեջբերելով Ա. Ակոր. 13-րդ գլուխը , մատնանշեց, թէ ինչպես է վարվում Սերը՝ Հիսուսը, տարբեր իրավիճակներում:
Այս կոչից հետո գրեթե բոլոր երիտասարդներն անխտիր իրենց աղոթքը բարձրացնել ամենատարբեր թեմաների ու կարիքների շուրջ:
Աղոթքն ուղեկցվում էր Տիրոջ Ներկայությամբ :
Հանդիպումն ավարտվեց գոհության երգով և աղոթքով: