«Ինչու՞ Աստված չի լսում իմ խնդրանքը»

«Ինչու՞ Աստված չի լսում իմ խնդրանքը»
Մենք կանչված ենք ավետարանելու համար:
Հիսուսը կանչեց Պետրոսին և նրա եղբորը՝ Անդրեասին:
«Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ»։ (Մտթ. 4:19):
Հիսուսը չասաց՝ ձեզ առաքյալներ, ծառայողներ կամ բիզնեսմեններ կշինեմ, այլ՝ մարդկանց որսորդներ: Հետևաբար՝ մենք կանչված ենք մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու, ավետարանելու համար:
Շատ քրիստոնյաներ զարմանում են և նույնիսկ հիասթափվում, երբ տարիներով աղոթելուց հետո պատասխան չեն ստանում: «Ինչու՞ Աստված չի լսում իմ խնդրանքը», - տարակուսած հարցնում են նրանք: Իսկ դու լսու՞մ ես Աստծուն: Չէ՞ որ Հիսուսն ասում է. «Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է»։ (Մտթ. 10:32):
Դավանել՝ չի նշանակում ընդամենը հայտարարել, որ մենք քրիստոնյա ենք: Դա բավարար չէ: Դավանել՝ նշանակում է տարածել Բարի Լուրը, մարդկանց ասել, որ իրենք մեղավոր են և արժանի են մահվան, բայց Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը և ձրիաբար փրկություն շնորհեց իրենց: 
Ուրեմն, եթե ուզում ենք, որ մեր աղոթքները լսված լինեն, պետք է դավանենք Հիսուսին մարդկանց առաջ, պետք է ավետարանենք, պետք է ավետարանելու առիթը բաց չթողնենք: Դրանով կվաստակենք Տիրոջից որևէ բան խնդրելու իրավունքը՝ բժկություն, ազատագրություն, բարօրություն, մերձավորի փրկություն և այլն: Հիսուսն Ինքը Հոր առաջ կբարեխոսի մեզ համար:
Ուրեմն կրկին ու կրկին հիշենք՝ մենք կանչված ենք ավետարանելու համար:
Հովիվ Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ