Ինչու՞ չընտրել կյանքը

Ինչու՞ չընտրել կյանքը
Կրկին ցնծություն էր «Նոր սերունդ» եկեղեցում:
SAM_0022.JPGՄինչև ծառայությունն սկսելը Հովիվ Տիգրան Թադևոսյանը բեմ հրավիրեց բոլոր նրանց, ովքեր եկեղեցի էին եկել երեխաների հետ: «Այս երեխաները երջանիկ են, որ մեծանում են եկեղեցում: Հենց այստեղ է գալիս օծությունը, ոչ թե աշխարհում: Եվ մենք աղոթում ենք, որ այս երեխաները մեծանան, հավատան ու ընտրեն Աստծո Թագավորությունը»,- երեխաների համար աղոթելուց առաջ ասաց հովիվը:
Իսկ քարոզն այսօր իր բնույթով կրկին ավետարանչություն էր: «Չկա ավելի մեծ քարոզ, քան խոսք, որը պատմում է Հիսուսի մասին: Այս խոսքին երկինքներն էլ են արձագանքում»,- հայտարարեց հովիվը:
SAM_0041.JPG
Հովհաննես ավետարանի 8:1-ում նկարագրված է այն հայտնի դեպքը, երբ բազմաթիվ մեղավորներ Հիսուսի մոտ են բերում մի ուրիշ մեղավորի՝ շնության մեջ բռնված կնոջը: Հիսուսը դիմեց ներկաների խղճմտանքին և խղճմտանքը դատապարտեց բոլորին: Բոլորը հեռացան: Մնաց միայն մեղավոր կինը: Միայն մեղավոր կինը ընդունեց Քրիստոսին և միայն նա արդարացավ:
Մեզ նույնպես տրված է Քրիստոսին ընդունելու և արդարանալու հնարավորություն: Եվ տրված է ձրի: Ուրեմն ինչու՞ չընդունել փրկությունը, ինչու՞ չընտրել կյանքը, ինչու՞չընտրել Աստծո թագավորությունը, այլ ընտրել դժոխքը:
Որպես այս հարցի պատասխան բեմ բարձրացան մոտ մեկ տասնյակ մարդիկ, ովքեր ապաշխարության աղոթքով Հիսուսին ընդունեցին որպես Տեր ու Փրկիչ:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ