Ինչո՞ւ է քրիստոնյային անհրաժեշտ հեղինակություն: Ծոմապահության վեցերորդ օր

Ինչո՞ւ է քրիստոնյային անհրաժեշտ հեղինակություն: Ծոմապահության վեցերորդ օր
Առանց աճի չենք կարող տարածվել ու ընդլայնվել: Մենք պետք է ոչ միայն աղոթենք ու հանգստանանք, այլև սպասենք արդյունքի, հավատքը սպասելու մեջ է երևում: Ժամանակը Աստծո ձեռքերի մեջ է և ինչպես առաջին սաղմոսում է գրված, եթե մենք լինենք ջրի կողքին տնկված, տերևները չեն չորանա, ժամանակին պտուղ կտանք և այն ամենը, ինչ անենք, մեզ կհաջողվի, իսկ կհաջողվի, որովհետև սխալ բաներ չենք անի:
Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ հեղինակությունը: Հեղինակությունն անհրաժեշտ է մաքսիմալ հաջողության հասնելու համար:
Հնարավոր է շատերը մտածեն. գուցե իմ հեղինակությունը Աստծուց չէ, քանի որ դեռ շատերը ինձ չեն ընդունում ու չեն փոխվում, բայց յուրաքանչյուրն ունի ազատ կամք՝ քեզ լսելու կամ չլսելու մեջ, և հնարավոր է, որ հեղինակությունդ Աստծուց լինի, բայց շատերն այն չընդունեն, բայց միևնույն է, մենք շարունակում ենք աճել և Աստծուց փնտրել  իր կամքը: Քեզ չլսողներն արդեն պատասխանատու են Աստծո առջև, քանի որ դու ընդամենը Նրա կողմից ուղարկվածն ես:
Հիշիր նաև, որ հեղինակությունն ու իշխանությունը գործում են սիրո միջոցով: Շատ կարևոր է, որ կարողանանք դրանք համատեղել: Իրական իշխանությունը այն է, որ դու իշխանություն ունես վատ բան անելու, բայց չես անում: Իշխանությունը պիտի իմաստությամբ լինի, որի համար հարկավոր է ճաննապարհ անցնել և այն ձեռք բերել: 
Մովսեսը հեղինակություն էր: Աստված մեծ ծրագրեր էր կազմել նրա հետ և ճանապարհ, որի շնորհիվ նրան տվեց այդ հեղինակությունը: Գործք. 7:22- ում գրված է, որ Մովսէսը վարժվեց Եգիպտացիների բոլոր իմաստությունով և զորավոր էր խոսքերով ու գործերով: Խոսքերով ու գործերով զորավոր լինելու համար պետք է կրթվել, տեղեկացվել, զարգանալ:
Հեղինակություն ունենալու անհրաժեշտ հատկություններից մեկը հարազատության զգացողությունն է, ինչպես Մովսեսն էր այն զգում իր ժողովրդի հանդեպ:
Հատկություններից մյուսը այն է, որ քո մեջ բարձրանում է արդարության հանդեպ սեր, որ ոչ թե անտարբեր ես, այլ դառնում ես նախանձավոր արդարության համար: 
Գնացեք արդարության հետևից ու պաշտպանեք այն ձեր շրջապատում: Պաշտպանիր արդարությունը ու այն քեզ կպաշտպանի և կուրախացնի: Եվ հնարավոր է, ժամանակ կգա, որ դու կուզենաս փախչել քո ծառայությունից, քեզ չեն հասկանա, քեզ չեն ընդունի, բայց Աստված դարձյալ վերադարձնելու է քեզ քո կոչման մեջ, ինչպես Մովսեսին Մադիամի երկրից վերադարձրեց Եգիպտոս՝ իր ժողովրդի փրկության իրագործման համար:
Ծոմապահության հաղթական ավարտին մնացել է ընդամենը մեկ օր: Հունվարի 24-ին՝ կիրակի օրը, ժամը 11-ին հաղթությամբ և ցնծությամբ կեզրափակվի յոթնօրյա ծոմապահությունը, ինչպես նաև կլինի Հաղորդության ընդունում, և օրհնված սկզբով կշարունակենք զորավոր աճի, ընդլայնման, և աղոթքի տարին:  


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ