Ինչպե՞ս հեռու մնալ մեղքից
Մի մարդ գալիս է թագավորի մոտ ու հարցնում, թե ինչպես կարող է իրեն հեռու պահել մեղքից:
Թագավորը հրամայեց նրան մինչև ծայրը լցնել կուժը յուղով և տանել այն ճանապարհով՝ չփաթելով անգամ մի կաթիլ:
- Եթե մի կաթիլ անգամ թափես, ապա կգլխատվես,- ասում է թագավորը և հրամայում է իր երկու ծառաներին հետևել այդ մարդուն և հենց նա մի կաթիլ յուղ անգամ թափի, միանգամից գլխատել:
Այդ օրը քաղաքում տոնակատարություն էր լինելու և քաղաքի փողոցները լիքն էին մարդկանցով, աղմկող ու վազվզող երեխաներով: Սակայն մարդն այնքան ուշադիր է անցնում իր ճանապարհը, որ ոչ մի կաթիլ յուղ չի թափվում:
Նա վերադառնում է թագավորի մոտ ու հայտնում լավ լուրը:
- Իսկ դու ի՞նչ կամ ո՞ւմ տեսար քաղաքի փողոցներում,- հարցնում է թագավորը:
- Ոչ ոքի չտեսա, քանի որ ամբողջովին կենտրոնացած էի իմ գործի վրա, որպեսզի հանկարծ ոչ մի կաթիլ չթափեի:
-Ահա տեսնո՞ւմ ես, երբ դու քո ամբողջ էությամբ կենտրոնանաս Աստծո Խոսքի ու պատվիրանների վրա, որպեսզի պահես ու կատարես դրանք, հաստատ չես շեղվի ու հեռու կմնաս մեղքից,- ասաց նրան թագավորը:
Աղբյուր՝crossnews.am