Ինչպե՞ս լցվել Սուրբ Հոգով
Չորեքշաբթի օրերը դարձել են, առանձնահատուկ, սպասված և յուրօրինակ «Նոր սերունդ» եկեղեցու անդամների համար:
Նոր ձևաչապով այս ընդհանուր ծառայությունները նոր ժամանակների, առատ օրհնությունների, պտղաբերության սկիզբ են ազդարարում, որտեղ յուրաքանչյուրը կարող է անհատապես լցվել Աստծո թանկագին ներկայությամբ, Նրա Հոգով, ճաշակել Նրա անսահման սիրո քաղցրությունը:
«Աստծո որդիները տարբերվում են մյուսներից նրանով, որ նրանք առաջնորդվում են, քայլում են Սուրբ Հոգով: Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է: Մեր նպատակն է վայելլել Սուրբ Հոգու ներկայությունը:
(Եփես. 5:18-19) Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։
Ինչպես գինով հարբելուց, այնպես էլ Սուրբ Հոգով հարբելուց մարդն ընդունակ է անել իր համար ոչ սովորական բաներ՝ ավելի մեծ համարձակությամբ: Քրիստոնյան չի կարող անել այն, ինչ կարող է Սուրբ Հոգով լցված ժամանակ:
Երբ Սուրբ Հոգին իջնում է մարդը դառնում է գերբնական, վախն ու կաշկանդվածությունը հեռանում են նրանից: Մենք պետք է սովորենք լցվել Սուրբ Հոգով, առանց որի չենք կարող ոչինչ անել: Սուրբ Հոգին անձնավորություն է, նա ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն:
Աստծո Հոգով լցվելու համար մարդը պետք է անկեղծ լինի: Երբ քրիստոնյան կորցնում է Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, նա դառնում է շատ վտանգավոր: Սուրբ Հոգին բալանս է բերում, փափկացնում է քեզ, գիտության հետ մեկտեղ խոնարհություն է բերում՝ ազատելով քեզ էգոիզմից»:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը իր կարճ խոսքով կիսվեց եկեղեցու հետ, որից հետո մարդիկ հնարավորություն ունեցան կենդանի նվագակցության ներքո աղոթել ու երկրպագել Տիրոջը, առանձնանալ Նրա ներկայության մեջ՝ անհատական հաղորդակցությամբ:
Կարծիքներ՝
Այս նոր ձևաչափով ծառայությունը շատ սպասված էր։ Մենք սովորում ենք թեև ընդհանուրի մեջ, բայց այնուամենայնիվ անհատապես փնտրել Տիրջ ներկայությունը։ Վստահ եմ՝ նոր որակներ, փոխհարաբերություներ ու ծառայություններ են ծնվելու այս ծառայության արդյունքում, շատերն են հանդիպելու ու վերապրելու Տիրջը, ինչպես երբեք։
Լավ հնարավորություն է նորոգելու ու թարմացնելու Տիրոջ հետ քո հաղորդակցությունը։ Հորդորում եմ ամեն չորեքշաբթի ներկա գտնվել երկրպագության ու աղոթքի այս անուշ երեկոներին․ պարզապես վերցրո՛ւ գիրքդ, ե՛կ Տիրոջը երկրպագելու, Նրա հետ հաղորդակցվելու ու Նրանից առնելու։
Գոռ Կարապետյան
Աստվածային աննկարագրելի ներկայություն.... Արցունքներն իրենք իրենց հոսում էին, աղոթքը բառացիորեն բխում էր սրտիցս ու շուրթերիցս: Երկրպագության երգերը ճիշտ այն էին, ինչ միշտ ցանկացել եմ լսել ու երգել: Անկեղծ ասած՝ աղոթքաժողովին գալուց առաջ չէի էլ սպասում, որ նման երկնային օրհնության ականատես ու մասնակից եմ լինելու: Փառք Տիրոջը:
Աշոտ Հովսեփյան
Ուղղակի հիացած եմ, խոսքեր չկան: Սա այն ծառայությունն է, որ մեզ տանում է մեր Հոր ներկայության մեջ: Մեր երկրպագող հովվի ձեռքի գործիքի ու ձայնային լարերի համադրությունը հրաշալի նոտաների փունջ են ստեղծում, որոնց ներքո վայելում ենք երկնային անուշ ներկայությունը: Այս ներկայության մեջ Տիրոջ առաջ բերած յուրաքանչյուր բարեխոսություն անկասկած կունենա իր աստվածային պատասխանը:
Նարինե Մխիթարյան
Սեփական լրատվություն