Ինչպե՞ս լինել միշտ հաղթող

Ինչպե՞ս լինել միշտ հաղթող
Հռոմեացիների ուղերձի 12:17-21 խոսքերում Տերը մեզ սովորեցնում է միշտ հաղթող լինելու ճանապարհը:
«Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։ Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»։ Հռոմ.12:17-18:
Ուշադրություն դարձրեք. գրված չէ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Սակայն գրված է ավելի կարևորի մասին՝ ինչպես ճիշտ վարվել ու ինչպես հաղթող լինել:
«Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։ Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին»։ Հռոմ.12:20-21:
Հիսուսն Ինքը քո չարին չարով չհատուցեց: Դու մեղավոր էիր, բայց Նա օրհնեց և դեպի Իրեն քաշեց քեզ: Դու էլ եղիր Նրա նման, խաղաղ եղիր որքան հնարավոր է, խաղաղությամբ վարվիր: Որքան վատն է թշնամիդ, այնքան ավելի մեծ լավություն արա նրան:
Երբ դու բարություն ես անում քեզ հալածողին, աշխարհը դա չի ընկալում: Երբ դու Աստծո Խոսքն ես քարոզում, դու մարդուն դժոխքից տեղափոխում ես դեպի դրախտ: Դա է պատճառը, որ սատանան մոլեգնում է ու սկսում բանսարկություներ սարքել: Սակայն դու շարունակիր կատարել այն, ինչ սովորեցնում է Աստծո խոսքը, և դու հաղթող կլինես:
Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ