Ինչպես շահել Նրա սիրտը

Ինչպես շահել Նրա սիրտը

Մենք ապրում ենք հավատով: Մեր հավատը հիմնված է Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա:

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչպես ապրել, ինչպես մտածել, ինչպես դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից, ինչպես ստանալ Աստծո օրհնությունները:

Աստծուն է պատկանում ամեն բան: Եվ Աստված ուզում է մեզ տալ Իր ունեցածից: Նա ուզում է, որ մենք էլ ունենանք մեզ անհրաժեշտ ամեն բան: Դրա համար Աստված ուզում է, որ մենք էլ կարողանանք տալ.

«Ավելի երանելի է տալը, քան առնելը»: Գործ.20:35:

Աստվածաշնչում կան մտքեր, որ կարդալիս մեզ թվում է, թե ինչ-որ բան ճիշտ չէ, շատ դաժան է, սխալ է: Բայց երբ ավելի խորն ես մտածում, տեսնում ես, որ Աստված քեզնից ինչ-որ բան է ուզում, որպեսզի փոխարենը քեզ տա անհամեմատ ավելի շատ:

«Մի կարծէք, թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր»։ Մատթ. 10:34:

Այս տողերը կարդալիս բոլորի մոտ տարակուսանք է առաջանում: Մեզ թվում է, թե Աստված պիտի միայն խաղաղություն բերի, բայց Նա ասում է, որ սուր է բերելու: Սակայն եթե կարդանք դրան նախորդող տողերը, կտեսնենք, որ խոսքը վերաբերվում էր դավանելուն.

«Արդ՝ ամեն ով, որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։ Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է»: Մատթ.10:32-33:

Դու չես կարող առանց Հիսուսի խաղաղություն ունենալ: Եթե շրջապատիդ հետ հարաբերությունները չփչացնելու համար խուսափում ես տալ Հիսուսի անունը, ապա չես մնա խաղաղության մեջ: Բայց երբ տաս Հիսուսի անունը, անպայմանորեն կգա սուրը, որպեսզի բաժանի լուսը՝ խավարից, ճշմարտությունը՝ ստից:

Մի՛ վախեցիր ճշմարտությունն ասելուց: Աստված ուզում է քեզ օրհնել, տալ Իր ունեցածը, բայց դու պետք է ցույց տաս, որ դու խավարի մեջ չես, այլ լույսի:

«Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ». (Մատթ.10:37),- ասում է Հիսուսը:

Կարող է թվալ, թե Հիսուսը չի ուզում, որ մենք սիրենք մեր հարազատներին: Բայց իրականում Նա ուզում է, որ մենք սերը ճաշակենք հենց սիրո աղբյուրից՝ Իրենից: Միայն այդ դեպքում մենք կճանաչենք իրական սերը և ավելի կսիրենք մեր հարազատներին:

Մի վախեցիր Հիսուսի անունը դավանելուց: Հիսուսը օրհնում է միայն Իր զավակներին, նրանց, ովքեր գնահատում են Իր թափած արյունը, ովքեր գնահատում են թագավորների Թագավորին, ովքեր մոռացել են իրենք իրենց: Եղի՛ր այդպիսին, և Աստված քեզ կհատուցի քո տվածի հարյուրապատիկը:

Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քեզ ցույց տա քո թույլ տեղերը, ցույց տա, թե ինչն է քեզ կապում աշխարհին: Հրաժարվի՛ր դրանից և կստանաս քո աստվածային օրհնությունը:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ