Ինքդ նվաճիր քո խաղաղությունը

Ինքդ նվաճիր քո խաղաղությունը
Աստծո խաղաղությունն էր այսօրվա՝ մարտի 23-ի, կիրակնօրյա պատգամի առանցքը: Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր պատգամը կառուցել էր խաղաղությանը վերաբեվող մի շարք աստվածաշնչյան խոսքերի հիման վրա:
«Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգով»: Հռոմ 14:17:
Պարզ է, թե որքան բարձ գաղափար է խաղաղությունը: Խաղաղությունը տրվում է որպես նվեր, որպես ընծա: Բայց այն տրվում է միայն նրանց, ովքեր գնահատում են այն, ովքեր գիտեն դրա արժեքը: 
Խաղաղությունը չի տրվում միանգամից՝ մի աղոթքով: Այն ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Այն մի պրոցես է, որ նման է արտադրության: Դու պիտի ինքդ քո մեջ արտադրես խաղաղությունը՝ աղոթքներով ու հավատով: Ու եթե արժանանում ես այդ պարգևին, այն պահում է քեզ՝ անկախ քո ֆիանսական, առողջական, ընտանեկան վիճակից: Այն պահում է քեզ, որովհետև դու նախապես ձեռք ես բերել այն: 
Այսօր աշխարհում ամենից տարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկը ընկճախտն է: Հոգեբաններն ունեն իհարկե ընկճախտի իրենց սահմանումը, բայց հոգևոր տեսակետից ընկճախտը հենց խաղաղության բացակայությունն է: 
«Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»: Փիլիպ.4:7
Ուրեմն Աստծո խաղաղությունն է, որ պաշտպանում է քեզ բոլոր իրավիճակներում:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ