Իրանում բանտարկված հովվին հասարակության ճնշման տակ թույլատրել են տեսակցել ընտանիքի հետ
ԱՄՆ կոնգրեսում հրապարակային լսումներ են տեղի ունեցել հովիվ Սաիդ Աբեդինու գործով, ով «հոգևորսության» մեղադրանքով դատապարտված է 8 տարվա ազատազրկան և գտնվում է Իրանի ամենադաժան բանտում: 500000-ից ավելի մարդ ստորագրել է դիմումի տակ, որով պահանջում են ազատ արձակել Սաիդ Աբեդինուն:
Հասարակության ճնշման տակ հովվին թույլատրել են երկժամյա տեսակցություն ընտանիքի հետ: Տեսակցության ընթացքում ընտանիքը ստացել է տեղեկություններ հովվի առողջական վիճակի մասին:
Օրենքի և արդարության ամերիկյան կենտրոնը, որ պաշտպանում է հովվի ընտանիքի շահերը, հայտարարել է, որ հովվի մոտ առկա է ներքին արնահոսություն: Նա կտեղափոխվի հիվանդանոց, որտեղ նրան ցույց կտրվի բուժօգնություն:
«Քանի որ նրա առողջությունը օրեցօր վատթարանում է, անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության կայքում:
Հովիվ Սաիդը ԱՄՆ քաղաքացի է: Նա ձերբակալվել է անցած տարվա հուլիսին, երբ իր ծննդավայր Իրանում զբաղված էր մանկատան կառուցմամբ:
Անցած շաբաթ հովվի կինը, նրա փաստաբանները և իրավապաշտպանները հանդես են եկել Ամերիկայի Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջ, կոչ անելով ձեռնարկել բոլոր քայլերը նրան ազատ արձակելու նպատակով: Նրանք հավատում են, որ Օբամայի վարչակազմի հրապարակային հայտարարությունները և միջազգային հանրության ճնշումները կստիպեն Իրանի կառավարությանը լսել իրենց պահանջները:
Աղբյուր՝ tbn-tv.ru