Իրաքի քրիստոնեական համայնքը գնալով նվազում է

Իրաքի քրիստոնեական համայնքը գնալով նվազում է

Իրաքի քրիստոնեական համայնքը գնալով նվազում է և առաջիկա տաս տարիների ընթացքում այդ երկրում մնացած քրիստոնյաների թիվը կհասնի մի քանի հազարի, եթե միջոցներ չձեռնարկվեն:
Այս կարծիքն է հայտնել Քաղդեական կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել I Սակոն: Իրաքից արտագաղթող քրիստոնյաների թիվը շատ մեծ է: Դրա համար կան մի շարք պատճառներ. երկրում տիրող անվտանգության վիճակը, ուժեղացող կրոնական ծայրահեղականությունը և Արևմուտքի կողմից խրախուսվող արտագաղթը: 
Իրաքի քրիստոնեական համայնքը սկսել է նվազել ամերիկյան ներխուժումից հետո` 2003 թվականից ի վեր: Մինչև պատերազմը Իրաքում բնակվում էր ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա, որից 600 հազարը Բաղդադում:
Միջազգային քրիստոնեական բարեգործական IOCC ծառայության տվյալներով ներկայումս Իրաքում մնացել է մոտ 140 հազար քրիստոնյա, ովքեր պատկանում են Անտիոքի Ուղղափառ, Քաղդեա-կաթոլիկ, Սիրիական և Հայ Առաքելական եկեղեցիներին:

 Աղբյուր ` TBN-Armenia


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ