Իշխանություն, որ Աստված է տվել մեզ

Իշխանություն, որ Աստված է տվել մեզ
«Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափեմ»: Սաղմ 27:1։ Դավթի սաղմոսի այս ոգեշնչող տողերն ընկած էին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա պատգամի հիմքում: Պատգամախոսը Նարինե Մխիթարյանն էր:
Աստված մեզ Իր որդիները լինելու իշխանություն է տվել. 
«Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք Իր անուանը կը հաւատան»։ Հովհ 1:12:
Սակայն թշնամին ամեն գնով ձգտում  է մեզնից խլել այդ իշխանությունը: Իսկ թշնամու գլխավոր զենքերից մեկը վախն է: Վախի միջոցով նա սողոսկում է մարդկանց սրտերը և զրկում Աստծո որդիներ կոչվելու իշխանությունից:
Բայց հավատացյալը պետք է մշտապես քննի իր սիրտը, թե արդյո՞ք վախ չկա այնտեղ: Եվ եթե կա, ապա ամեն գնով անհրաժեշտ է ազատվել վախից՝ աղոթքի ու սիրո միջոցով.
«Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ»։ 1Հովհ 4:18:
Վախի բացակայության դեպքում անհնարինը դառնում է իրականություն: Եվ դրա վառ օրինակն է Դավթի մենամարտը Գողիաթի հետ: 
Կիրակնօրյա պատգամին հաջորդեց հզոր աղոթքը՝ ամեն տեսակ վախերից ազատվելու վճռականությամբ:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ