Իսկ ես կարծում էի...
Քաղաքի քահանան բոլորին կոչ է անում առավոտյան հավաքվել տաճարում և աղոթել, որպեսզի Աստված գթա և անձրև շնորհի։
Հաջորդ օրը հավաքված բնակիչները սկսում են ծիծաղել մի երեխայի վրա, որ հովանոցով էր եկել։
Քրքջում էին և ասում.
- Հիմարի'կ, ինչո՞ւ ես այդ հովանոցը բերել, հանկարծ կկորցնես, միևնույնն է՝ անձրև չկա:
Ի պատասխան փոքրիկն ասում է.
- Իսկ ես կարծում էի, որ բավական է դուք աղոթեք, և անձրև կգա…
Նյութի աղբյուր՝ www.facebook.com/ElpisPistisAgapi