Իսրայելի դպրոցերում քրիստոնեության կուսումնասիրեն
Իսրայելի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովը սկսել է դպրոցական ծրագրերում ներառել քրիստոնեության ուսումնասիրությունը:
Իսրայելական ԶԼՄ-ների համաձայն` դա նպատակ ունի աշակերտներին ծանոթացնել հրեաների և քրիստոնյաների դարավոր հարաբերությունների և դրական և բացասական էջերին:
Կրթության հարցերով հանձնաժողովը բացատրել է, որ դպրոցական ծրագրերում քրիստոնեության ուսումնասիրության ներառումը կապված է Հռոմի Հովհաննես XXIII Պապի մահվան 50-ամյակի հետ: Հայտնի է, որ Հովհաննես XXIII Պապը II համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Վատիկանի դեսպանը Թուրքիայում, փրկել է մի քանի հազար հրեաների:
Իսրայելի Րաբբիները դեմ են հանդես գալիս քրիստոնեության ուսումնասիրությանը և հանձնաժողովի որոշումը անվանել են աններելի չարագործություն:
Աղբյուր՝ TBN-Armenia