ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ ԵՎ ԴՈՆ ՍՏՅՈՒԱՐՏ («Պատասխաններ» գրքից)

ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ ԵՎ ԴՈՆ ՍՏՅՈՒԱՐՏ («Պատասխաններ» գրքից)


Հիսուսի գոյության մասին արձանագրել են հրեա պատմիչները, նրանցից Հովսեփոս Փլավիուսը ծնված Ք.Հ. 37 թվին, այսպես է գրում. 
«Մոտավորապես այս ժամանակներում էր Հիսուսը՝ մի իմաստուն մարդ, եթե օրինավոր է նրան մարդ կոչելը, քանի որ նա սքանչելի գործեր էր կատարում: Նա այնպիսի մարդկանց ուսուցիչն էր, ովքեր սիրով են ընդունում ճշմարտությունը: Նա իր կողմն է դարձրել շատերին թե՛ հրեաներից և թե՛ հեթանոսներից:
Նա Քրիստոսն էր: Եվ երբ Պիղատոսը մեր մեծամեծների պահանջով նրան խաչի մահվան դատապարտեց՝ նրանք, ովքեր սիրում էին նրան սկզբից էլ չլքեցին նրան, որովհետև երրորդ օրը վերստին կենդանի հայտնվեց նրանց, ինչպես որ աստվածային մարգարեները կանխաձայնել էին դա և տաս հազար հրաշալի գործեր են վերագրում նրան: Իսկ քրիստոնյաների ցեղը, այդպես են կոչվում նրա անունով, այդ օրվանից չի բնաջնջվում» (Հնախոսություններ, XVIII, III):
ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ ԵՎ ԴՈՆ ՍՏՅՈՒԱՐՏ
(«Պատասխաններ» գրքից)
Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/gandz?ref=stream&hc_location=stream

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ