ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ ԵՎ ԴՈՆ ՍՏՅՈՒԱՐՏ («Պատասխաններ» գրքից)
Ինչու՞ է Հիսուսը նախընտրելի կրոնական այլ առաջնորդներից
Դիցուք մի խումբ մարդկանցով թավուտ անտառում շրջելիս՝ մոլորվել ենք: Հասկանալով, որ ճիշտ ճանապարհ չգտնելու դեպքում կարող ենք կորստյան մատնվել, սկսում ենք վախենալ: Սակայն հեռվում՝ ճամփաբաժանում, երկու մարդկային կերպարանք ենք նկատում: Վազելով այս մարդկանց մոտ՝ տեսնում ենք, որ մեկը անտառապահի համազգեստով ողջ և առողջ կանգնած է, իսկ մյուսը պառկած է բերանքսիվայր՝ մեռած: Հիմա սրանցից ո՞ր մեկին պետք է հարցնենք անտառից դուրս գալու ճանապարհը: Անշուշտ նրան, որը կենդանի է:
Երբ հարցը վերաբերում է հավիտենականության հարցերին, մենք պետք է դիմենք նրան, ով կենդանի է մնացել ծանր փորձություններց հետո: Դա ո՛չ Մահմեդն է, ո՛չ էլ Կոնֆուցիուսը, այլ Հիսուս Քրիստոսը: Հիսուսն աննման է՝ եզակի:Նա մեռնելուց հետո ետ է եկել: Սա պարզորոշ ցույց է տալիս, որ Նա այն է, որ ինքը պնդում է (Հռոմեացիս 1.4)՝ Աստծո միակ Որդին, նա է միակ ճանապարհը, որով անհատը կարող է անձնական հարաբերություն ունենալ ճշմարիտ ու կենդանի Աստծո հետ:

ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ ԵՎ ԴՈՆ ՍՏՅՈՒԱՐՏ
(«Պատասխաններ» գրքից)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gandz