Կամուրջ

Կամուրջ

Ժամանակով երկու եղբայրներ կիսում էին մեկ ընդհանուր հողատարածք։

Նրանց հարաբերությունները լավ էին, միմյանց օգնում էին և այդպես ապրեցին մոտ 40 տարի։ Սակայն մի անգամ անհամաձայնություն եղավ, վիճեցին, հետո այն այնքան խորացավ, որ իրար վատ խոսքեր ասացին և դադարեցին շփվել։

Մի անգամ մոտակայքով մի մարդ էր անցնում։ Նա մոտեցավ եղբայրներից մեկին, ում անունը Պետրոս էր և հարցրեց. 
-Ես աշխատանք եմ փնտրում։ Մի քանի օրվա աշխատանք չունե՞ք ինձ համար։ 
-Ունեմ,- պատասխանեց Պետրոսը, - իմ և իմ եղբորը պատկանող հողատարածքների միջով մի բարձր ցանկապատ կառուցիր, որ ես նրա երեսը այլևս չտեսնեմ։ 
-Լավ, - պատասխանեց անցորդը,- ես հասկացա։ Ցույց տվեք ինձ, թե որտե՞ղ են գործիքները և ես անմիջապես աշխատանքը կսկսեմ։ 
Նրան աշխատանքի ընդունելուց հետո Պետրոսը մի քանի օրով բացակայեց տանից։ Սակայն երբ վերադարձավ, շատ զարմացավ, քանի որ տեսավ, որ աշխատողը ցանկապատի փոխարեն կամուրջ է կառուցել, իսկ կամրջի վրա կանգնած էր իր եղբայրը։ 
-Պետրոս,- ասաց եղբայրը, - չեմ կարողանում հավատալ, որ քեզ հետ այդքան վատ եմ վարվել, բայց դու կամուրջ ես կառուցել, որպեսզի հաշտվենք իրար հետ։ 
Եղբայրները գրկախառնվեցին։
Երբ անցորդը պատրաստվում էր հեռանալ, Պետրոսը նրան խնդրեց մնալ՝ խոստանալով այլ աշխատանքներ։ 
-Ոչ,- պատասխանեց անցորդը, - ես դեռ շատ կամուրջներ ունեմ կառուցելու։

Քրիստոսը եկավ, որպեսզի մենք հաշտվենք Աստծո հետ, և ոչ միայն։ Եթե մենք հաշտ ենք Տիրոջ հետ, ուրեմն մեր հարաբերությունները մարդկանց հետ նույնպես լավ կլինեն։

Աղբյուր՝  Ես Քրիստոնյա եմ


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ