Կանանց և տղամարդկանց 15 տարբերություն

Կանանց և տղամարդկանց 15 տարբերություն

Որքանո՞վ են մոտ իրականությանը կանանց և տղամարդկանց մասին կարծրատիպերը, գրում է tata.ru-ն: «Իմհոնեթ» հետազոտությունների լաբորատորիան վերլուծել է երկու սեռերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների պատասխանները և առանձնացրել կանանց և տղամարդկանց մասին առավել վառ տպավորությունները.

1. Տղամարդկանց 53%-ը վեճի ժամանակ երբեք որևէ առարկա չի նետել դիմացինի վրա: Հարցված կանանց 60 %-ը խոստովանել է, որ գոնե մեկ անգամ արել է դա:

2. Կանանց 31 %-ը կարծում է, որ մեր մոլորակին պակասում է խաղաղությունը: Տղամարդկանց 29 %-ը ձգտում է գիտության ոլորտում ավելի մեծ հաջողությունների և գիտելիքների: Դրա հետ մեկտեղ երկու սեռերի ներկայացուցիչները (կանանց 26 %-ը, տղամարդկանց՝ 20%-ը) կարծում են, որ պետք է զարգացնել ընտանեկան արժեքները:

3. Ինչի՞ մասին խոսել կնոջ հետ: Օրինակ՝ երրորդ երկրներում աղքատությանը վերջ դնելու միջոցների (հարցված կանանց 31 %) կամ ժամանակակից քանդակների մասին (29%): Իսկ տղամարդիկ ավելի մեծ հետաքրքրությամբ կքննարկեն ենթատիեզերական կայանների առավելությունները (39 %) կամ «հայրենական ավտոարդյունաբերության» փրկության հարցը (20 %):

4. Տղամարդկանց մեծ մասը կնախընտրի գումար վաստակել (44 %), մինչդեռ կանանց մեծամասնությունը երազում է ընտանեկան օջախի մասին (36 %-ը21 %-ի դիմաց տղամարդկանց շրջանում):

5. 1 մլն դոլար շահելու դեպքում տղամարդը, ամենայն հավանականությամբ, փողը կներդնի բիզնես-նախագծերում, (42 %-ը 27%-ի դիմաց կանանց շրջանում), իսկ կինը փողը կտա ընտանիքին (հարցվածների 37%-ը):

6. Կանանց 82 %-ը կարծում է, որ կարևոր է մաշկը խնամել, իսկ տղամարդկանց 64 %-ը դա անհրաժեշտ չի համարում:

7. Տղամարդկանց 65 %-ը երբեք չի օգտագործում կոսմետիկա, իսկ 18 %-ը դա շատ հազվադեպ է անում: Կանանց մեծամասնությունը (83 %) կոսմետիկա օգտագործում է նվազագույնը երկու օրը մեկ անգամ:

8. Հարցված կանանց մոտ 45 %-ը չի բացառում պլաստիկ վիրահատության հնարավորությունը (իսկ 55 %-ը ոչ մի դեպքում դա չի անի): Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 18 % (և 80%-ը կտրականապես հրաժարվել է):

9. Տղամարդկանց 26 %-ը ջինսերի վրա ծախսել է ավելի քան 5000 ռուբլի, կանանց՝ միայն 19 %-ը:

10. Հարցված կանանց կեսը որոշում ընդունելիս առաջնորդվում է զգացմունքներով, այնինչ տղամարդիկ հիմնականում հիմնվում են ռացիոնալ եզրակացությունների վրա (հարցվածների 65 %-ը):

11. Տղամարդկանց կեսից մի փոքր ավել մասն ընդհանրապես չի պատրաստում տանը կամ դա անում է շատ հազվադեպ: Կանանց 71 %-ը դա անում է նվազագույնը շաբաթը մեկ անգամ, իսկ 40 %-ը՝ ամեն օր:

12. Տղամարդկանց մեծ մասը մեծ հաճույքով խոսում է համակարգիչների մասին և իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում» (67 %), մինչդեռ կանանց կեսից ավելին աշխատում է խուսափել այդ թեմայից:

13. Կանանց գրեթե 40 %-ը երբեք չի խաղում տեսախաղեր (իսկ 38 %-ը՝ շատ հազվադեպ), տղամարդկանց 56 %-ը դրանով զբաղվում է պարբերաբար, իսկ հարցվածների 22 %-ը՝ ամեն օր:

14. Առաջարկված երկու ֆիլմերից՝ «Շոկոլադ» և «Ընդմիշտ Բեթմեն», կանայք ավելի հաճույքով կդիտեն առաջինը (73 %), իսկ տղամարդիկ՝ երկրորդը (62 %):

15. Տղամարդկանց 68 %-ը կարողանում է վարել փոխանցման մեխանիկական տուփով ավտոմեքենա, իսկ կանանց միայն 35 %-ը կարող է հպարտանալ իր այդ հմտությամբ:

Աղբյուր՝ med-practic.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ