Կարմիր ծովի հատակին հայտնաբերվել են Եգիպտոսի փարավոնի զորքի մնացորդները
Եգիպտոսի կառավարությունը հաղորդել է մի կարևոր գտածոյի մասին, որը հայտնաբերվել է Կարմիր ծովի Սուեզի ծոցի հատակին՝ ստորջրյա հնէաբանների կողմից:
Տեղեկության համաձայն՝ Ռաս Ռարիբ շրջանի ափից ոչ շատ հեռու հնէաբանները ծովի հատակին գտել են հնագույն եգիպտական զորքի մնացորդներ, որոնք պատկանել են Քրիստոսից առաջ 14-րդ դարին՝ Էխնատոն փարավոնի դարաշրջանին:
Երկու հարյուր քմ տարածքում հայտնաբերվել են մոտ 4 հարյուր կմախքներ, մոտ հարյուր տարբեր տեսակի զենքեր, ինչպես նաև՝ ռազմական կառքերի բեկորներ:
Միջազգային ԶԼՄ-ները, հատկապես՝ World News Daily Report-ը, հաղորդելով գտածոների մասին՝ վերնագրում գրել են, որ գտնվել է զորք, ով փորձել է կանխել հրեաների ելքը Եգիպտոսից:
Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Աբեդ Ալ Մուհամմադ Գադերը չի բացառում, որ իր թիմի կողմից հայտնաբերված գտածոները աստվածաշնչյան ճշմարտությունների հաստատումն են:
Համաձայն «Ելից» գրքի՝ փարավոնը երկար ժամանակ հրաժարվում է Եգիպտոսից դուրս թողնել հրեաներին: Ի վերջո, տասը փորձություններից հետո ստիպված տալիս է իր համաձայնությունը:
Երբ հրեաները հեռանում են, փարավոնը մտափոխվում է և զորք ուղարկում՝ նրանց վերադարձնելու համար: Այդ ժամանակ Աստված, հրեաներին փրկելու համար, բացում է Կարմիր ծովը, ինչից հետո եգիպտական զորքը ընկնում է ծովի հզոր ալիքների տակ:
Նշենք նաև, որ հնէաբանները պատահաբար են հայտնաբերել փարավոնի զորքի մնացորդները՝ բոլորովին այլ որոնումների ժամանակ:
Աղբյուր՝ memo.im