Կայացավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարը

Կայացավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարը
Մարտի 2-ին կայացած «Ամուսնություն և ընտանիք» խորագրով հերթական սեմինարի ժամանակ Հովիվ Տիգրան Թադևոսյանը խոսում էր ամուր և երջանիկ ընտանիք կառուցելու մասին:
Ինչպես տան շինարարության ժամանակ, այնպես էլ ընտանիք կառուցելուց ամենակարևորը հիմքի ամրությունն է: Ճիշտ ընտրությունը հիմք է դնում հետագա ամբողջ կյանքի համար:
youth2.JPG  
Ընտրության ժամանակ կարևորագույն գործոններից մեկը ծնողների համաձայնությունն ու օրհնությունն է, հետևելը նրանց խորհրդին, հակառակ դեպքում ամբողջ կյանքում խնդիրներ կլինեն նրենց հետ հարաբերությունների մեջ:
 Աստծո կամքը նաև հնչում է ծնողների կողմից: Ճշմարտությունն իմանալու համար անհրաժեշտ է համագործակցել հին սերնդի հետ: 
youth3.JPG
Աստված կարող է օգնել ճիշտ ընտրություն կատարելու մեջ: Ծննդոց 24:1- 21-ում պատմվում է այն մասին, որ Աբրահամը, Տիրոջը հավատալով և վստահելով, իր ծառա Եղիազարին ուղարկում է իր հայրենի երկիրը, որպեսզի որդու համար հարսնացու բերի: Աստված հրաշալիորեն պատասխանում է Եղիազարի աղոթքին՝ իր կամքը ցույց տալով հարսնացուին ընտրելու գործում: Այստեղ կարևորագույն դեր էր խաղում նաև Եղիազարի հավատարմությունը, իմաստությունն ու խոնարհությունը: 
Աստծո պատասխանը գալիս է իր ժամանակին, կարևորը Սուրբ Հոգով առաջնորդվելը և աղոթքի, խոսքի ու ծառայության մեջ մնալն է:
youth1.JPG
Եթե ուզում ենք Աստծո կամքն ու օրհնությունը գան մեր կյանքի մեջ, պետք է հնազանդ լինենք Աստծո խոսքին, որին չհետևելու դեպքում, չենք կարող ամուր հիմք կառուցել մեր ընտանիքի համար: 
Գուցե այսօր հայկական իրականության մեջ դժվար, բայց երջանիկ ընտանիք ստեղծելու պայմաններից մեկն է, (Ծննդոց 2:24) որպեսզի մարդը թողնի իր հորն ու մորը, հարի իր կնոջն ու մեկ մարմին լինեն: Աստծո կամքն է, որպեսզի ամուսինները թուլացնեն իրենց կապերը ծնողների հետ, ստեղծեն իրենց թագավորությունը, իրենց անկախ պետությունը, որտեղ կունենան սեփական օրենսդրություն, սեփական ֆինանսական համակարգ:  
(Եփես 5 22:33) Շատ կարևոր է ընտրություն կատարելիս ընտրել համապատասխան կողակցի, սակայն լիարժեք համապատասխանությունը գալիս է համատեղ ապրելու, միասին հարթվելու ընթացքում: Ամուսնության մեջ ամենակարևորը հարաբերություններն են, որոնք կբերեն ուրախություն ու երջանկություն:

Կարծիքներ.
Իրականում հիմա աղջիկների մոտ մեծ մտավախություն կա, որ չեն գտնի իրենց կեսին կամ հեշտ կկորցնեն տղամարդուն: Սակայն մենք ունենք որոշակի խնդիր, ինչը կայանում է նրանում, որ մենք կարողանանք ճիշտ ընտրությամբ գտնել այն իրականը, որը Աստված նախասահմանել է մեզ համար,և դրա լուծման համար մեզ անհրաժեշտ է իմաստություն:
Ճիշտ է այս սեմինարներից շատ խոսքեր եմ ինձ համար վերցրել, սակայն մեկն ինձ համար ոսկե կանոն է դարձել. իմը ինձանից երբեք չի հեռանա, և այն, ինչ իմն է, գալու է ինձ մոտ:
Ժակլին Թադևոսյան
Այս սեմինարները շատ կարևոր են յուրաքանչյուրիս համար: Գտնում եմ, որ անհրաժեշտ է իմանալ այս ամենը, իմանալ ճշմարտությունը, որի մեջ մենք ազատ կլինենք: Ընտանիք կազմելը այն հարցը չէ, որի հեշտ և հանգիստ ընտրությունը կարող է երջանկություն բերել:Շատ կարևոր է, որ այն ճշմարտությունը, որը մենք լսում ենք, կիրառենք մեր կյանքում, որպեսզի չսխալվենք, կատարենք ճիշտ ընտրություն և, որ ամենակարևորն է, լինենք օրհնված և երջանիկ:
Վահրամ Յանիկյան
Իսկապես շատ ուսուցանող սեմինարներ են: Դրանք շատ դրական են անդրադառնում երիտասարդների վրա: Սեմինարների ընթացքում մենք սովորում ենք ճիշտ կատարել մեր հետագա քայլերը: Շատ օգտակար խորհուրդներ տրվեցին, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն ապագայի ճիշտ կառուցման համար:
Ռիմա Մովսիսյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30, որտեղ դուք հնարավորություն կունենաք ձեր հարցերը հղել Հովիվ Տիգրան Թադևոսյանին:
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214  հեռախոսահամարով։
«NG | YOUTH»



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ