Կայացավ «Կրակե անձրև» խորագրով երիտասարդական առաջին հանդիպումը

Կայացավ «Կրակե անձրև» խորագրով երիտասարդական առաջին հանդիպումը
Ինչպես և նախատեսված էր, փետրվարի 24-ին՝ երեկոյան 18:30-ին, «Նոր սերունդ» եկեղեցու NG||UT երիտասարդական ծառայությունը կազմակերպեց «Կրակե անձրև» խորագրով ավետարանչական սեմինարների շարքի առաջին հանդիպումը: 
Մոտ քառասուն երիտասարդներ մեծ էկրանով դիտեցին աշխարահռչակ ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի այն պատգամներից մեկը, որոնք նա տալիս է Ավստրալիայի «Հիլսոնգ» եկեղեցում: Քարոզիչը քաջալերում էր տարածել Ավետարանն առանց ամաչելու, Հոգու զորությամբ ու կրակով: Տերն օգտագործում է ոչ թե սառը, այլ տաք, վառվող քրիստոնյաներին: Նա Իր պաշտոնյաններին կրակի բոց է դարձնում:
Դիտումից հետո երիտասարդները կանգնեցին միաբան աղոթքի, որպեսզի Տերը լցնի Հոգու կրակով և զորությամբ` Ավետարանն անկաշկանդ քարոզելու համար: Ներկաները շատ տպավորված ու ոգևորված էին քարոզչի խոսքերից:
Հանդիպման ավարտին տիրում էր Ավետարանն ամենուր քարոզելու ուրախության և վճռականության մի յուրօրինակ մթնոլորտ:
Կարծիքներ
Այսօր զգացի Սուրբ Հոգու խիտ ներկայությունը: Հավաքվել էին մարդիկ, ովքեր լուրջ են տրամադրված, ովքեր սրտանց ուզում են սովորել Տիրոջ մասին ավետարանել և ովքեր ուզում են վառվել Տիրոջ կրակով: Իրոք, սովորելու շատ բան ունենք: Շատ ոգևորված և տպավորված եմ: Վստահ եմ, որ հաջորդ երեք հանդիպումներն էլ ավելի ուսուցանող և տպավորիչ են լինելու:
Ժաննա Գրիգորյան
Այս հանդիպումը մի նոր բանի սկիզբ է, հիմք է: Ինձ շատ տպավորեց խոսքի այն  հատվածը, որ Հոգին շրջում էր անդունդի վրա, բայց ոչինչ տեղի չէր ունենում, քանի դեռ Տերը չասաց՝ թող լույս լինի: Այսինքն Հոգին շարժվում է, երբ Խոսքը արձակվում է, քարոզվում է:
Գոռ Զիրոյան
Ինձ համար շատ ազդեցիկ էր քարոզչի այն միտքը, որ եթե մենք կրակի մեջ ենք, ապա կրակն էլ մեր մեջ է, սառցաբեկորը չի կարող այրվել: Մենք պետք է կրակոտ լինենք:
Սոնա Օհանյան
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 3-ին՝ ժ. 18:30-ին, եկեղեցու գրասենյակում: Այս  հանդիպումները կարող են վճռական նշանակություն ունենալ քո ողջ կյանքի, տեսիլքի և ծառայության համար: 
Եթե ուզում ես վառվել Ավետարանի կրակով, լցվել Հոգու զորությամբ ու համարձակությամբ, ապա անպայման մասնակցի՛ր ինքդ և քաջալերի՛ր ևս երկու հոգու: Միացի՛ր մեզ նաև ֆեյսբուքում
Ավելին իմանալու համար՝ 077 277 214:
Սեփ լր.



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ