Կայացավ աշնան առաջին երիտասարդական ծառայությունը

Կայացավ աշնան առաջին երիտասարդական ծառայությունը
Սեպտեմբերի 23-ին կայացավ այս աշնան առաջին երիտաարդական ծառայությունը: Այն սկսվեց հաղորդակցությամբ, եղավ հյուրասիրություն, որից  հետո երիտասարդները  փառաբանեցին և երկրպագեցին Տիրոջը՝ Սուրբ հոգու քաղցր ներկայության մեջ: 
IMG_20170923_192240.jpg
Երիտասարդների հետ իր խոսքով կիսվեց հովիվ Տիգրան Թադևոսյանը: Մթնոլորտը շատ ջերմ և մտերմիկ էր: 

IMG_20170923_192342.jpg
«Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։  Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ (1Հովհ. 2:14-15)
Մարդն ապրում է՝ առաջնորդվելով տարբեր ազդեցություններվ, որ գործում են իր կյանքում: Եվ բացի ֆիզիկականից կան նաև հոգևոր ազդեցություններ: Գոյություն ունի մի երևույթ, որը կարող է կառավարել մարդուն: Մարդու կյանքը կառավարող ամենաուժեղ գործոնը սերն է: Որովհետև ում կամ ինչը սիրում ես, դրան էլ նվիրվում ես ու նմանվում:
Մարդու սրտում երկու սեր չի կարող բնակվել: Եթե աշխարհի հանդեպ սերը բնակվի մարդու մեջ, Հիսուսի համար արդեն տեղ չի մնա:
21979559_1688035604574870_930288346_n.jp 
Աշխարհը մի սիստեմ  է, որի մեջ մտնում է մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս աշխարհի ամբարտավանությունը՝ ապրելաձևի հպարտությունը:
Կա ավելի սարսափելի ու վտանգավոր բան, քան պարզապես մեղքը, որն է աշխարհասիրությունը: Որովհետև մեղքը նկատելն ու  տարբերակելը ավելի հեշտ է, քան այն, ինչ կատարվում է մարդու սրտում, որի համար հարկավոր է զգուշանալ ու քննել սիրտը» :
Հովիվը կոչ արեց երիտասարդներին չնմանվել ու չսիրել աշխարհը, որովհետև մենք ունենք ապագա Հիսուսից, մեր երջանկությունն ու ուրախությունը Տիրոջից է:  
Հաջորդ երիտասարդական ծառայությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին: Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին: 
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ