Հիանալի ժամեր բնության գրկում
Հունսի 7-ին կիրակնօրյա ծառայությունից հետո «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդները մեկնեցին Ջրվեժի անտառ, որտեղ տեղի ունեցավ երկար սպասված պիկնիկը:
Գոհության աղոթքից հետո մատուցվեց փոքրիկ հյուրասիրություն, որին հաջորդեցին հումորային խաղերը, ապա՝ ակտիվ ու զվարճալի մրցույթներ:
Այնուհետև երիտասրդների ավագ Գոռ Կարապետյանը ներկաների հետ խոսեց մտագրոհ հասկացության մասին: Նա բացատրեց մտագրոհի կարևորությունն ու արդյունավետությունը, որն անգամ դարձել է մի քանի հաջողակ աշխարհահռչակ ընկերությունների օգտավետության և հաջողության բանալին:
Մտագրոհի ժամանակ մի խնդրին կամ հիմնահարցին տրվում են լուծման զանազան և բազմաթիվ տարբերակներ, և քննարկելով ընտրվում են լավագույնները: Մտագրոհի կարևորագույն պայմաններն են՝
1. չգնհատել
2. չքննադատել
3. առաջարկել որքան հնարավոր է շատ տարբերակներ
Երիտասարդները բաժանվեցին 2 թիմի : Նրանց տրվեց մեկական դատարկ պլաստիկ շիշ և հանձնարարվեց, որպեսզի մտագրոհի միջոցով տան լուծում՝ այն հարցին. թե ինչ կարելի է պատրաստել շշից, կամ ինչպես կարելի է այն ծառայեցնել: Մեկ կամ երկու տարբերակ ընտրելով՝ պետք է շշից ստանային դրանք: Երկու թիմերն էլ յուրօրինակ, հետաքրքիր տարբերակներ առաջարկեցին, այնուհետև ներկայացրեցին իրենց աշխատաանքները:
Պիկնիկին հյուրընկալվել էին հատուկ հյուրեր՝ հովիվներ Տիգրան Թադևոսյանն ու Սուսաննա Հարությունովան: Ովքեր մտերմիկ, ուսուցողական և խորհուրդներով լի խոսքով կիսվեցին երիտասարդների հետ:
Հովիվ Սուսաննա Հարությունովան իր խոսքում մասնավորապես ասաց. « Աստվածածնչում նշված չէ մի անձնավորություն, ով կենդանի հաղորդակցություն ուներ Աստծո հետ, բայց նրան գրավեցին կամ խանգարեցին եկեղեցու թերություններն ու աշխարհային բացասական բաները: Սերը զորավոր է: Եթե մենք սիրում ենք Աստծուն, մեզ վրա չեն կարող ազդել ոչ մի ուրիշ բացասական երևույթներ:
Մեր սխալները կարող են ճակատագրական դառնալ ոչ միայն մեզ համար այլ նաև մեր հարազատների ու մեզ շրջապատող շատերի վրա, ինչպես Հակոբի դստեր՝ Դինայի կամ Սամսոնի կյանքում կատարվեց: Մեղքը սկսվում է հենց փորձել ցանկանալուց ու որոշում կայացնելուց» :
Հովիվ Տիգրան Թադևոսյանը կոչ արեց երիտասարդներին, որպեսզի հեռու մնան աշխարհի գայթակղություններից: Նա ասաց, որ երիտասարդները պետք է կյանքում մեծ հեռանկարարներ ունենան: Այդպիսինն էին Սեդրակը, Միսաքն ու Աբեթնակովը, ովքեր առաջնորդվում էին Աստծո կողմից, միայն Նրան ապավինում, և անգամ կրակը չկարողացավ կործանել նրանց, փոխարենը արձակեց նրանց կապանքները:
«Սուրբ Հոգու ընդամենը մեկ հպումը, Նրա հետ մեկ հանդիպումը կարող է փոխել ձեր կյանքը:
21-րդ դարում աշխարհը բազմաթիվ հաճույքներ ու գայթակղություններ է հրամցնում, սակայն պետք է գիտակցել, որ այդ ամենը խաբկանք է: Երանի աղջիկներն ու տղաները, ազատության մեջ լինելով, կարողանան պահեն իրենց մաքրությունն ու սրբությունը: Ո՞վ ես դու, երբ ազատության մեջ ես: Երանի նրան ով իր ժամանակը կանցկացնի Աստծո Խոսքի մեջ և իր կյանքում կառաջնորդվի Նրա խոսքով» :
Խոսքից հետո հովվի առջնորդությամբ, նոր որոշումներով լցված՝ աղոթեցին և մեծ տպավորություններով հրաժեշտ տվեցին միմյանց:
«NG | YOUTH»