Կենտրոնական Ասիայի 10 երկրներ վտանգավոր են քրիստոնյաների համար
Կենտրոնական Ասիան այն տարածաշրջաններից է, որտեղ քրիստոնյաներն առավել հաճախ են ենթարկվում հալածանքների: Այս տարածաշրջանի 12 երկրներից 10-ը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում են Կենտրոնական Ասիայում, ընդգրկված են քրիստոնեական առաքելությունների և քրիստոնյաների համար առավել վտանգավոր 50 երկրների շարքը: Ցուցակը հրապարակել է ամերիկյան «Open Doors» բարեգործական կազմակերպությունն իր ամենամյա հաշվետվությունում:
Կենտրոնական Ասիայի երկրները կազմում են «Open Doors»-ի ցուցակի 20%-ը:
Մահմեդականությունը և տեղական իշխանությունների քաղաքականությունը այն երկու հիմնական գործոններն են, որոնք նպաստում են հակաքրիստոնեական տրամադրությունների տարածմանը:
Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասնագետները Կենտրոնական Ասիայում և Կովկասում կանխատեսում են իսլամական ծայրահեղականության աճ: «Հիզբութ-Թահրիր», «Մահմեդական եղբայրներ» և նման այլ արմատական իսլամական խբավորումներ այս տարածաշրջաններում թափ են հավաքում: Դրանք ռազմակոչող և համախմբող գործոն են դառնում հատկապես այն երիտասարդ մահմեդականների համար, ովքեր դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից:
Աղբյուր՝ www.sedmitza.ru