Խարկովի «Նոր սերունդը» պարային ֆլեշմոբ է անց կացրել

Խարկովի «Նոր սերունդը» պարային ֆլեշմոբ է անց կացրել
Հիանալի եղանակ, խաղաղ երեկո: Անսովոր իրադարձության որևէ նախանշան չկա: Հանկարծ «անհայտությունից» հայտնվում են հարյուրից ավելի երիտասարդներ և բորբոքում են մթնոլորտը իրենց կրակոտ պարով:
Օգոստոսի 8-ին Խարկովի «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդները հիանալի իրադարձություն՝ պարային ֆլեշմոբ իրականացրեցին Խարկովի գլխավոր փողոցներում: Այն նվիրված էր կենդանի պարի NGIYOUTH fest համերգին:
Ֆլեշմոբի նախապատրաստությունը տևեց մոտ երեք շաբաթ՝ պարուսույց Յուլիա Գրիշինայի ղեկավարությամբ: Մտահաղացումն իրականացնելու համար միավորվել էին «Քրիստոսի ֆանատներ» երիտասարդական աստվածաշնչային համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ:
Ֆլեշմոբը մեկնարկեց Խարկովի Սահմանադրության հրապարակում, այնուհետև տեղափոխվեց Խարկովի օպերայի և բալետի թատրոնի մոտ, Շեվչենկոյի անվ. զբոսայգի և ավարտվեց Ազատության կենտրոնական հրապարակում: Տեղից տեղ տեղափոխվելով, մասնակիցները բաժանում էին համերգի հրավիրատոմսեր, խոսում էին Աստծո մասին և այնպես էին աղմկում, որ անհնար էր ուշադրություն չդարձնել:
Մեզնից ո՞վ երբևէ ցանկություն չի ունեցել հանուն Հիսուսի որևէ խելահեղ արարք գործելու, որպեսզի ցույց տա Նրա անսահման սերը: Քայլել և բարձրաձայն երգել սիրելի սաղմոսը, մոտենալ և գրկել տխրադեմ անցորդին... Հաճած դժվարանում ենք նույնիսկ խոսել մեր համոզմունքների մասին: Բայց «Քրիստոսի ֆանատներ» երիտասարդական աստվածաշնչային համալսարանի սաները հերթական անգամ ջախջախեցին բոլոր բարդույթները:
Աղբյուր՝ www.newgeneration.in.ua


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ