Խոստումով պատվիրանը
Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես,
Երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տէր Աստուած տալու է քեզ։
Հայրերը ոչ միայն նյութական ժաանգության կրիչներն ու արձակողներն են, այլ նաեւ հոգեւոր: ...Քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար (Բ Կորնթ. 12.14):
Աստծո տված յուրաքանչյուր պատվիրան Արքայությունից տրված մի բանալի է՝ մարդուն մտցնելու օրհնության դռներից ներս: Տվյալ պատվիրանում ծնողը դուռն է, պատվիրանը՝ բանալին, նրան ճշմարտապես կատարողը՝ դուռը բացող է, որի ետեւում են գանձերը: Դռները տարբեր են լինում... Ուզում եմ նկատենք այն դեպքը, որ ինչան մեծ է տան հարստությունը, այնքան տան տերը մտահոգված է ծանր երկաթից դուռ ունենալու: Ուրեմն, եթե ծնողներին խնամելը ծանր է ինչ-որ առումներով՝ մի գուցե ծեր են կամ դժվար բնավորությամբ... քաջալերվի՛ր, նրա ետեւում մեծ գանձեր կան: Ժառանգությանը հասնելու համար կա նաեւ մեկ այլ գաղտնիք: Եթե սիրտդ տաս ժառանգությանն ավելի քան ժառանգատիրոջը, զգուշացի՛ր չկորցնես ամենը... Այս կոնտեքստի մեջ կարդա՛ Հիսուսի առակը ու թո՛ղ Սուրբ Հոգին բացի ամենը...
Ղուկաս 20:9-16.
Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։
Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»։ Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի։ Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։
Նարինե Մխիթարյան