Կիսվիր Նրա բարի լուրով
«Սպասելով և ցանկանալով Տիրոջ գալստյան օրին հասնել... »: (Բ Պետրոս 3.12)
Միակ հույսը մեր կյանքում որին ավելի ենք ձգտում, դա Հիսուս Քրիստոսի գալստյան օրվան հասնելն է: Սակայն եթե ես ցանկանում եմ որպիսզի այդ օրը ավելի մոտենա, ուրեմն ես ունեմ որոշակի անելիք:
Պետրոսի թղթում մեզ համար պարզ է դառնում որ մենք որպես Քրիստոնյաներ կարող ենք արագացնել Հիսուսի գալուստը: «Սպասելով և ցանկանալով Տիրոջ գալստյան օրին հասնել»: «Ցանկանալ» արտահայտության իմաստը հունարեն բնագրում «սպեուդո» բառն է, որը թարգմանաբար նշանակում է արագացնել: Այսինքն մենք որպես Քրիստոնյաներ կարող ենք արագացնել Հիսուսի գալուստը: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է կիսվել Աստծո լուրի մասին յուրաքանչյուրի հետ:
Թանկագին բարեկամ, եթե ցանկանում ես որ Քրիստոսը ավելի շուտ այս երկիր վերադառնա, ապա կիսվիր Նրա բարի լուրով բոլորի հետ:
Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ