Կողոպտիչը 30 տարի անց վերադարձրել է գողոնը
ԱՄՆ-ում հանցագործը հանցագործությունից 30 տարի անց վերադարձրել է գողացած փողը: Անհայտ տղամարդը Միչիգան նահանգի ոստիկաններին ուղարկել էր 1200 դոլար և նամակ՝ խնդրելով այն փոխանցել խանութի տիրոջը, ում մոտից նա գողացել էր այդ գումարը:
Իր նամակում տղամարդը նշել է թալանված խանութի հասցեն: Ոստիկաններին խնդրել է նաև իր ներողությունը փոխանցել խանութի տիրոջը: Անհայտ տղամարդը գրել է, որ իրականում նա գողացել է 800 դոլար, սակայն վերադարձնում է նաև հավելյալ 400 դոլար, որպես ավելացած տոկոսներ՝ ընդգծելով, որ այսքան ժամանակ նրան տանջում էր խիղճը:
Ոստիկաններին հաջողվել է գտնել խանութի տիրոջը և նրան վերադարձնել գումարը: Ոստիկանությունում հայտարարել են, որ տղամարդը ցնցվել էր գողի արարքով: Ընդ որում, շերիֆ Բոբ Բեյքերը հայտարարել է, որ չի փնտրելու գողին: Ըստ նրա, վաղուց լրացել է հանցագործության վաղեմության ժամկետը: Նա ավելացրել է նաև, որ հանցագործի համար բավարար պատիժ է 30 տարի խղճի խայթ զգալով ապրելը: