«Կրակե անձրև» 4.

«Կրակե անձրև» 4.
«Նոր սերունդ» եկեղեցու ''NG||UT'' երիտասարդական ծառայության կազմակերպած «Կրակե անձրև» խորագրով ավետարանչական սեմինարների շարքն ավարտվեց: Մարտի 17-ին՝ երկոկյան 18:30, կայացավ վերջին՝ չորրորդ  հանդիպումը: 
Եկեղեցու երիտասարդներ մեծ էկրանով դիտեցին աշխարահռչակ ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի այն պատգամնը, որոնք նա տալիս է Ավստրալիայի «Հիլսոնգ» եկեղեցում: 
Կրակոտ քարոզիչին իր բոլոր պատգամներում  քաջալերում էր տարածել Ավետարանն առանց ամաչելու, Հոգու զորությամբ ու կրակով: Տերն օգտագործում է ոչ թե սառը, այլ տաք, վառվող քրիստոնյաներին: Նա Իր պաշտոնյաններին կրակի բոց է դարձնում: Պետք չէ ամաչել Ավետարանը տարածելուց, քանի որ Հիսուսն այսօր էլ ՓՐԿՈՒՄ է:
Յուրաքանչյուր դիտումից հետո երիտասարդները կանգում էին միաբան աղոթքի, որպեսզի Տերը լցնի Հոգու կրակով և զորությամբ` Ավետարանն անկաշկանդ քարոզելու համար, որպեսզի Տերը փրկի Հայաստանը, որպեսզի Սուրբ Հոգու կրակը բոցավառի բոլոր քրիստոնյաների սրտերը:
Բոլոր մասնակիցները շատ տպավորված ու ոգևորված էին քարոզչի պատգամներից: 
Որոշները կիսվեցին իրենց փորձառություններով ու վկայություններով, որոնք հաստատում են, որ այս հանդիպումները շատ կարևոր ազդեցություն են գործել իրենց կյանքում:

Կարծիքներ
Շատ կարևոր էր այս ամենն ինձ համար, իմ կյանիք շատ բաներ փոխվեցին:
 Լիլիթ 

Ճիշտն ասած ես չկարողացա բոլոր հանդիպումներին ներկա գտնվել, բայց որքանով հասցրեցի իրապես այնքան շատ բան կարողացա վերցնել: Պետք է անպայման նույնիսկ մի քանի անգամ դիտել այս պատգամները:
Վազգեն
Իմ կյանքում  շատ բաներ փոխվեցին: Հասկացա, որ չպետք է նայեմ իմ սահմանափակ կարողություններին, այլ պետք է  նայել Տիրոջը և շուրջբոլորը տարեծել Ավետարանը:
Լիլիա 
Նախ շնորհակալություն նման հանդիպումներ կազմակերպելու համար: Երիտաարդական հանդիպումները յուրահատուկ են, քանի որ երտասարդները հատուկ ներուժով են օժտված, որն օգտագործելով կարելի է մեր իրականության մեջ խեղաթյուրվածբազմաթիվ երևույթներ շտկել:
Լիլիթ
Հասկացա, որ չպետք է մտահոգվես քո հեղինակության համար, այլ, անտեսելով այդ և նմանատիպ մյուս բոլոր արգելքները, գնալ Հիսուի ետևից՝ քարոզելով Ավետարանը:
Արամ 
Հավելենք, որ մարտի 24-ին՝ 18:30, եկեղեցու դահլիճում կկազմակրեպվի ընդհանուր երիտասարդական ծառայություն, որի հատուկ հյուրն է լինելու հովիվ Տիգրան Թադևոսյանը: 
Կիսվի՛ր այս լուրով ընկերներիդ հետ:

Սեփ լր.


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ