«Կրակե անձրև» 2.Երիտասարդական հանդիպում

«Կրակե անձրև» 2.Երիտասարդական հանդիպում
«Նոր սերունդ» եկեղեցու NG||UT երիտասարդական ծառայությունը մարտի 3-ին կազմակերպեց «Կրակե անձրև» խորագրով ավետարանչական երկրորդ սեմինարը: 
Եկեղեցու երիտասարդները նորից միասին դիտեցին աշխարահռչակ ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի  պատգամը: Նա հորդորում էր շարժվել տեղից, ինչ- որ բան անել, դուրս գալ եկեղեցու շենքի պատերից և փրկության պատգամը հասցնել կորսվող աշխարհին: 
Վերապատվելի Բոնկեն իր խոսքը համեմում էր իր կյանքի վկայություններով, հետաքրքիր պատմություններով և յուրօրինակ հումորով:
Երիտասարդները շատ ազդված ու ոգևորված էին քարոզչի խոսքերից: 
Հանդիպումը ավարտվեց միաբան աղոթքով, որպեսզի Տերը լցնի  Իր կարկով, մաքրի ու ազատի անցյալի կապաքներից և օգտագործի Իր Ավետարանի տարածման համար:
Կարծիքներ
Շատ հայտնություններ ստացա այսօրվա խոսքից: Իրապես, երբ փորձարկում ենք այն ամենն ինչ լսում և սովորում ենք, ապա տեսնում ենք, որ Տերը շարժվում է: Մենք ևս պետք է շարժվենք: Տիրոջ վերջին  և մեծ հանձնարարականը հենց դա է՝ ԳՆԱՑԵ՛Ք: Մենք այստեղ ենք, որպեսզի ավետարանենք, դա պետք է լինի մեր նպատակը:
Աննա Թադևոսյան
Լսելով Տիրոջ այս մեծ ավետարանչին՝ համոզվում  ենք, որ գերբնական հրաշքները տեղի են ունենում մեր պարզ գործողություների ժամանակ, որոնք մեզանից պահանջում է Տեր, և որոնք երբեմն այնքա՜ն դժվար են թվում մեզ համար: Մեծագույն հրաշքների համար մեզանից պահանջվում են նվազագույն քայլեր, իսկ մնացյալը Տիրոջ ձեռքերում է:
 Մհեր Մնացականյան
Ինձ շատ տպավորեց այն հատվածը, որ մենք չպետք է անընդհատ «նոր» օծության փնտրտուքների մեջ լինենք: Իսկապես, իսկ ի՞նչ է եղել նախկին օծության հետ: Օծությունը մեր մեջ է: Այն պարզապես թարմացնել և օգտագործել է պետք:
Ռոզա Խուդոյան
Հավելենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժ. 18:30-ին, եկեղեցու գրասենյակում: Այս  հանդիպումները կարող են վճռական նշանակություն ունենալ քո ողջ կյանքի, տեսիլքի և ծառայության համար: 
Եթե ուզում ես վառվել Ավետարանի կրակով, լցվել Հոգու զորությամբ ու համարձակությամբ, ապա անպայման մասնակցի՛ր ինքդ և քաջալերի՛ր ևս երկու հոգու: 
Միացի՛ր մեզ նաև ֆեյսբուքում : 
Ավելին իմանալու համար՝ 077 277 214:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ