Լավագույն հարաբերությունը

Լավագույն հարաբերությունը

Այդ ձմռանը շատ ցուրտ էր։

Շատ կենդանիներ այդ պատճառով մահացան։ Ոզնիները, գիտակցելով իրավիճակը, որոշեցին խմբերով մնալ, որպեսզի տաքանան։ Այսպես նրանք կարողանում էին պաշտպանել իրենց ցրտից, սակայն, յուրաքանչյուրի փուշը վիրավորում էր կողքինին։

Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին որոշակի տարածություն պահպանել իրար միջև, սակայն սկսեցին սառչել և մահանալ։ Նրանք կանգնեցին երկընտրանքի առջև՝ վերանալ աշխարհի երեսից կամ դիմանալ մյուսների փշերին։ Իմաստությամբ նրանք որոշեցին նորից մոտենալ մյուսներին։ 
Նրանք սովորեցին ապրել մյուսների հետ մոտիկ գտնվելու արդյունքում առաջացող ցավով՝ միայն թե ստանան նրանցից բխող ջերմությունը։ Միայն այսպես նրանք դիմացան ձմռան սաստիկ ցրտին։

Լավագույն հարաբերությունը այն չէ, որ միաբանում է կատարյալ մարդկանց, բայց այն, երբ կողմերը սովորում են ապրել միմյանց անկատարելության հետ և կարողանում են գնահատել լավ որակները։

Աղբյուր՝  Ես Քրիստոնյա եմ ՖԲ էջ


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ