Լեգենդար Նիք Վույչիչը ծունկի իջեցրեց ուկրաինացի պաշտոնյաներին
Սեպտեմբերի 26-ին, երկուշաբթի, ավստրալիացի լեգենդար հռետոր, գրող և երգիչ Նիք Վույչիչը Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների և նախարարների հետ աղոթեց Ուկրաինայի համար: Այս մասին հաղորդում է TCH հեռուստատեսությունը: Ժողովրդի ընտրյալներն ու նախարարները դեռ առավոտից հավաքվել էին Գերագույն Ռադայում, որպեսզի հանդիպեն լեգենդար Նիք Վույչիչի հետ` մարդ, ով ծնվել է առանց ձեռքերի և ոտքերի, բայց հայտնի է դարձել ամբողջ աշխարհին որպես պատճառաբանող ուսուցիչ, միլիոնատեր, առանց սահմանափակումների կյանքի մասին գրքերի հեղինակ:
Խորհրդարանում նրան լսելու էին եկել հիսուն մարդ: Հիշեցին պատերազմը արևելքում, վիրավոր զինվորներին ու որբ երեխաներին: Հանդիպման ավարտին Վույչիչը բոլոր ներկաներին առաջարկեց աղոթել Ուկրաինայի լավագույն ապագայի համար: Ոչ ոք չհրաժարվեց:
Նշենք, որ Նիք Վույչիչը Կիև էր ժամանել ուղիղ մեկ օրով, որպեսզի փոխանցի իր` առանց սահմանափակումների կյանքի փորձը: Այստեղ նրան ներկայացրին վիրավոր մարտիկներին նվիրված «Հաղթողները» նախագիծը: Բացի այդ, ավստալիացին դասախոսություն կարդաց մայրաքաղաքի սպորտային պալատում:
Աղբյուրը` styler.rbc.ua