Լեհաստանում մեկ օր ու գիշերում եկեղեցի են կառուցել
Լեհ շինարարներին անհրաժեշտ եղավ ընդամենը 23 ժամ 36 րոպե, որպեսզի կառուցեն եկեղեցի՝ 27 մետր բարձրությամբ աշտարակով: Եկեղեցին կառուցվել է Լեհաստանի Պոմորյան վոեվոդության Սկարշեվի փոքրիկ քաղաքում:
12 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը կաթոլիկ քահանա Դարիուշ Լեմանինն էր:
Լեհաստանում եկեղեցիների կառուցման պատմությանը հայտնի է այսպիսի փաստ. 1741 թվականին Գդանսկ քաղաքում եկեղեցի են կառուցել 24 ժամում:
Սկարշեվի քաղաքի բնակիչները լավատեսորեն հավատում են, որ իրենց քաղաքի շինարարների նոր ռեկորդը անպայման կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուր՝ cnlnews.tv