Լիտվայի ավետարանական եկեղեցիները դատապարտել են Գերմանիայի ավետարանական եկեղեցու որոշումը:
Լիտվայի ավետարանական բարենորոգչական եկեղեցու ներկայացուցիչները համասեռ ամուսնությունները գրանցելու վեռրաբերյալ Գերմանիայի ավետարանական եկեղեցու որոշումը համարել են հանցանք, որը անցնում է քրիստոնեության սահմանները:
«Մենք կարծում ենք, որ դա հանցագործություն է: Եկեղեցու այդ որոշումը դուրս է քրիստոնեության շրջանակներից և մենք չենք ցանկանում դրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ»,-ասել է Լիտվայի ավետարանական բարենորոգչական եկեղեցու առաջնորդ Թոմաս Շյարիսը:
Նրա խոսքերով, Լիտվայի ավետարանական բարենորոգչական եկեղեցին այս տարի ընդոընել է կանոն ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ և մերժել է համասեռ ամուսնությունները:
Թոմաս Շյարիսը նախկինում աշխատել է մաքսատանը և Մեդինանկայ անցակետի ողբերգությունից հետո ողջ մնացած միակ ականատեսն է:
Նրա կարծիքով, գուցեև բարի էր, որ խորհրդային իշխանությունները զավթել էին Լիտվան:
«Մենք չգնացինք աստվածաբանության զարգացման արևմտյան ուղով: Մենք տեսնում ենք, որ արևմուտքի զարգացումը բազմաթիվ դրական կողմերով հանդերձ ունի նաև վատը: մենք չենք ուզում կրկնել նրանց սծալները»,- ասել է Շյարիսը:
Աղբյուր՝ protestant.ru