Լրագրողի բացահայտումը

Լրագրողի բացահայտումը

Մի օր, մի լրագրող հանդիպում է տարբեր կրոններին պատկանող մարդկանց և հարց է տալիս թե՛ մահից հետո նրանք ուր են գնալու և ինչու։

Մոտենալով հրեային, նա տալիս է հարցը և ստանում տվյալ պատասխանը : 
- Ես արդար մարդ եմ՝ գնալու եմ դրախտ։ Սիրում եմ նրա օրենքը, կարդում եմ, բարի գործեր եմ կատարում։ Ինչո՞ւ պետք է չգնամ դրախտ:
Լրագրողն ասում է. 
-Լավ,- և անցնում մահմեդականին, ում՝ նույն հարցն է տալիս։
Սա էլ է պատասխանում որ գնալու է դրախտ։ 
- Ես կարդում և պաշտում եմ ղուրանը, ես արդար մարդ եմ քանի որ աղոթում եմ օրը 5 անգամ և շատ բարի գործեր եմ անում:
Լրագրողը վերջապես անցնում է քրիստոնյա մարդուն և հարցնում, թե ուր է նա գնալու մահից հետո։ Վերջինս նույնպես պատասխանում է դրախտ։ 
- Ես մեղավոր մարդ եմ՝ մայրս ինձ ունեցել է մեղքի մեջ, ես խախտել եմ Աստծո տված բոլոր պատվիրանները՝ ես մեղավոր եմ և ոչ մի արժանիք չունեմ։ Ես արժանի եմ ամենախիստ դատաստանին։
Լրագրողը զարմացած ասում է, կանգ առեք։ 
- Մյուսներին հասկանում եմ՝ նրանք ասեցին որ գնալու են դրախտ որովհետև արդար են, որովհետև արժանի են, և Տերը պետք է հատուցի նրանց։ Բայց ձեզ չեմ հասկանում։ Դուք ուրախ ասում եք որ գնալու եք դրախտ, սակայն ասում եք որ ոչ մի արժանիք չունեք գնալու համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս եք պատրաստվում գնալ:
Քրիստոնյան ժպտալով պատասխանում է նրան.
- Ես գնում եմ դրախտ իմ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արժանիքների շնորհիվ։ 
Այս երեքից ո՞վ փառավորեց Աստծուն և ո՞վ փառավորեց մարդուն։
Տեսնում եք։ Մեր ես-ի շուրջ չէ որ ամեն բան կատարվում է այլ Տիրոջ։ Մեր արդարության կամ գործերի շնորհիվ չենք փրկվելու, այլ Տիրոջ շնորհիվ։ 
Թող Տերը փառավորվի մեր կյանքերում՝ այժմ և միշտ և հավիտյան։ Ամեն։

Աղբյուր՝  Աստված սիրում է քեզ ՖԲ էջ


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ