ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը
Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը: Առաջին հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Հոլանդիան և Շվեդիան:
Ցուցակում տեղ են գտել 150 երկրներ: Այն կազմելուն մասնակցել են տնտեսագիտության, հոգեբանության, վիճակագրության և գիտության այլ ոլորտների մասնագետներ: Փորձագետները որպես գնահատման չափանիշ ընտրել են վեց գործոններ.
- մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ն,
- առողջ կյանքի տևողությունը,
- մերձավորների շրջանակներում որևէ մեկի վրա հենվելու հնարավորությունը,
- ազատության անհատական աստիճանը կենսական նշանակության որոշումներ ընդունելիս,
- պաշտպանվածությունը կոռուպցիայից,
- շռայլությունը:
Ֆինլանդիան երրորդ տեղը զիջել է Շվեյցարիային՝ միանգամից իջնելով յոթերորդ հորիզոնական:
Երջանիկ երկրների տասնյակի մեջ են մտել նաև Կանադան, Ավստրիան, Իսլանդիան և Ավստրալիան: Իսրայելը 11-րդ տեղում է: ԱՄՆ-ը և Նոր Զելանդիան նույնպես երկրորդ տասնյակում են, որը եզրափակում է Վենեսուելան:
Ռուսաստանը 68-րդ տեղում է: ԱՊՀ երկրներից Մոլդովան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Բելոռուսը Ռուսաստանից բարձր են: Մյուս նախկին խորհրդային պետությունները ավելի քիչ «երջանիկ» են:
Ցուցակում Ռոսաստանի «հարևանները. Մավրիտանիան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունն են:
Հայաստանը 128-րդն է, Վրաստանը՝ 134-ը, Ադրբեջանը՝ 116-ը:
Ցուցակը եզրափակում են աֆրիկյան պետությունները՝ Գվինեան, Տանզանիան, Ռուանդան, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Բենինը և Տոգոն:
Աղբյուրներ՝ cnlnews.tv և deita.ru