Մանկապատանեկան ինքնաբացահայտման, տաղանդների զարգացման և ուղղորդման կենտրոն

Մանկապատանեկան ինքնաբացահայտման, տաղանդների զարգացման և ուղղորդման կենտրոն
Մեր թիմում հենց առաջին օրվանից սովորում ենք սիրել, հարգել թիմակից և ոչ թիմակից ընկերներին և Աստծո խոսքի համեմատ սովորում ենք տեսնել ընկերներին մեզնից ավելի բարձր։ Մենք բարձրացնում ենք միմյանց ամեն ժամանակ։ Սովորում ենք արտահայտվել, կիսվել ընկերների հետ՝ մեր բնավորության ամենավատ և ամենալավ կողմերով, սովորում ենք բոլորին սիրել անպայման սիրով։
1AD8979B-2B8F-47FB-B113-705796A55A33.jpe
Մենք խոսում ենք․ խոսում ենք այնքան՝ ինչքան ուզում ենք։ Մենք պատմում ենք պատմություններ՝ լավ, թե վատ․ մենք ձեռք ենք բերում ընկերներ, որոնք մեզ հետ են անկախ ամեն ինչից։ Մենք սովորում ենք անկեղծ լինել ինքներս մեզ և մյուսների հետ։
1E7818EA-7279-4B1B-BEE3-86FF211AA3A9.jpe
Ամեն անգամ մենք իրարից սովորում ենք մի նոր բան։ Հա՝, մոռացանք, մենք ուտում ենք համով բաներ, թեյ ենք խմում ու մտերմիկ զրուցում ենք։
Մեկ-մեկ էլ  էնքան ենք ծիծաղում, որ թուլանում ենք ու հոգնում։ Ջերմ զրույցներում մենք ամեն մեկս արտահայտում ենք մեր տեսակետը, մեր կարծիքը, ամեն ինչի մասին։ Եվ իհարկե, մենք սիրում ենք կարդալ Աստվածաշունչ և աղոթել։ Դա այդքան էլ ձանձալի չէր ինչքան մենք պատկերացնում էինք, հակառակը, աjնքան նոր բաներ ենք բացահայտում մեզ համար:) 
B6E54272-0488-4C69-BDA6-4F98B6E0CB15.jpe
  Մի խոսքով՝ շաբաթվա մեջ ընդամենը 2 ժամով կտրվում ենք դասերից և մեր մանկապատանեկան մյուս <հոգսերից> ու մի լավ ժամանակ անցկացնում մեր սիրելի ընկերական թիմում։ Ափսոս, այդ 2 ժամն այնքան շուտ է անցնում․․․

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ