Մաքրության 7 օրենքները
Մաքրության 7 օրենքները
1. «Ձեռքերի մաքրություն». Սա նշանակում է, որ պետք չէ վերցնել ուրիշինը և ավելորդը:
2. «Լսողական մաքրություն». Սա նշանակում է չլսել կեղծ, դաժան, վախեցած, բարկացած, դատարկ մարդկանց, ինչպես նաև պետք է պաշտպանել լսողությունը ստախոսությունից, բանբասանքներից և դատարկախոսությունից:
3. «Տեսողական մաքրություն». Սա նշանակում է պաշտպանել աչքերը ատելությունից, զայրույթից, նախանձից և ցանկություններից:
4. «Բերանի մաքրություն». Սա նշանակում է, որ պետք է պաշտպանել բերանը ավելորդ շատախոսությունից և ստախոսությունից: «Լռությունը ոսկի է»:
5. «Մարմնի և հագուստի մաքրություն». Սա նշանակում է մաքուր պահել մարմինն ու հագուստը և խուսափել պոռնկությունից:
6. «Մտքի մաքրություն». Սա նշանակում է հեռացնել գլխից բացասական, չար և գռեհիկ մտքերը: Նաև ինքներս մեր նկատմամբ խղճահարություն չառաջացնենք: Ինչո՞ւ խղճանք ինքներս մեզ: Ավելի լավ չէ՞ ինքներս մեզ թարմացնենք լավ սկզբի համար:
7. «Հոգու և սրտի մաքրություն». Սա նշանակում է պաշտպանել, պահպանել և կարգի բերել մեր էմոցիոնալ պոռթկումները, այլ ոչ թե անտեսել դրանք:
Ամեն ինչում հետևե՛ք ոչ թե այս աշխարհի սովորույթներին, ինչքան էլ հարմար և հաճելի լինեն դրանք, այլ Աստծո Խոսքին, որովհետև Նրա մեջ է մեր հոգու բարօրությունը և փրկությունը:
Աղբյուր՝ protestant.am