Մեկնարկեց «Ճամբար 2013»-ը
«Նոր սերունդ» եկեղեցու մի քանի տասնյակ հավատացյալներ օգոստոսի 5-ին մեկնեցին Բուժական՝ իրենց հնգօրյա հանգիստն անցկացնելու Բուժականի գեղատեսիլ բնության գրկում գտնվող հարմարավետ հանգստյան տանը:
Տեղ հասնելուց, տեղավորվելուց հետո հանգստացողները աղոթեցին Տիրոջը, փառաբանեցին և երկրպագեցին Նրան: Խնդրեցին նաև Նրա աստվածային օրհնությունները իրենց հանգիստն անցկացնելու համար:
Հանգստից ու սնվելուց հետո հանգստյան տան դահլիճում տեղի ունեցավ «Ճամբար 2013»-ի «հանդիսավոր բացումը»:
Միջոցառումները ու խաղերը առավել հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու նպատակով բոլոր հանգստացողները բաժանվեցին թիմերի:
Սկսվեցին աշխույժ ու հետաքրքիր խաղերը: Դրանից հետո բոլորը կրկին հավաքվեցին դահլիճում՝ քրիստոնեական թեմաներով կինոդիտման:
Հանգիստը շարունակվում է:
Բոլոր նկարները կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ:
Սեփ.լր.