Մենք ստեղծված ենք երկրպագելու համար
«Նոր սերունդ» եկեղեցում բարձրանում են նոր և օծված քարոզիչներ:
Այսօրվա՝ հունիսի 23-ի կիրակնօրյա ծառայության պատգամախոսը Նարինե Գասպարյանն էր: Խոսքն ամբողջությամբ վերլուծում էր Աստծո և մեր փոխհարաբերությունները:
Մենք թանկ գնով ենք փրկագնված: Մեզ համար վճարված է Հիսուսի կյանքը: Բայց արդյո՞ք մենք հոգ ենք տանում այդքան թանկ գնով մեզ տրված կյանքի համար և արդյո՞ք գիտակցում ենք, թե ինչի համար ենք ապրում այս կյանքում:
Աստված ստեղծեց Ադամին Իր պատկերով, որպեսզի նա երկրպագի Իրեն և հենց այդ երկրպագությամբ հաղթի ընկած հրեշտակին:
Ու թեև Ադամը տրվեց գայթակղությանը և ընկավ մեղքի մեջ, բայց մենք՝ մաքրված Հիսուս Քրիստոսի արյունով, պետք է երկրպագենք Աստծուն, քանի որ ստեղծված ենք հենց դրա համար: Երկրպագությունն ու Աստծո հետ հաղորդակցությունը կարող է լինել երեք մակարդակներում.
խոսքի մակարդակում,գործի մակարդակում,սրտի մակարդակում:
Վերջինն ամենաբարձրն է, քանի որ ասված է. «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը (Առակ. 4:23)։
Ուրեմն հարկ է, որ խոսքով, գործով և սրտով երկրպագենք Աստծուն, չտրտնջանք և հնազանդ լինենք Աստծո Խոսքին:
Աստծո խոսքը մեզ դեպի կյանք է տանում:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ այստեղ: