Մեր վերաբերմունքը տեղի ունեցածի հանդեպ դրդում է մեզ այս կամ այն գործողության և հենց այն ունի վճռորոշ նշանակություն

Մեր վերաբերմունքը տեղի ունեցածի հանդեպ դրդում է մեզ այս կամ այն գործողության և հենց այն ունի վճռորոշ նշանակություն
Մեր վերաբերմունքը տեղի ունեցածի հանդեպ դրդում է մեզ այս կամ այն գործողության և հենց այն ունի վճռորոշ նշանակություն` որոշելով, թե ինչպիսին կլինի ցանկացած իրավիճակից դուրս գալու և մեր ողջ կյանքի ելքը։ 
Մեր վերաբերմունքից է կախված, թե ինչպես կվերաբերվեն մեզ մարդիկ, ինչպես կպահեն իրենց մեզ հետ, ինչպես ենք մարդկանց հետ վարվում մենք և ինչպես ենք արձագանքում Աստծո ձայնին։
Եթե մենք Քրիստոսի միտքն ունեն, և մեզ համարում ենք Աստծո ծառաներ, իսկ Նրան` մեր Տերը, ապա Աստված մեզ նայում է որպես Իր երեխաների, ովքեր իրենց մեջ կրում են Նրա պատկերը։ Մեր միակ ցանկությունը կլինի ծառայել, և մեր ամբողջ կյանքը ուղղված կլինի մարդկանց կարիքները բավարարելու և դրանով Հիսուսի փառավորելու վրա։
Այս աշխարհը մեծարում և գովաբանում է իրեն։ Սատանան փնտրում է մեծարանք և փառք։ Քրիստոնյաները պետք է մեծարեն Հիսուսին և իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնեն Նրա վրա։ Երբ մենք այդպես ենք վարվում, մեր վերաբերմունքը մնում է ճիշտ, մենք հասկանում ենք, որ Աստված մեզ դրել է այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք նախ և առաջ նրա համար, որ տարածենք Նրա Թագավորությունը։ Եվ մենք Նրան հաշիվ ենք տալու այն աշխատանքի կատարման համար, որը Նա մեզ տվել է։ Մեր դիրքորոշումը չպետք է ծառայի որպես ինքնամեծարման միջոց։

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ