Մի նայիր խնդիրներիդ, այլ նայիր Աստծուն

Մի նայիր խնդիրներիդ, այլ նայիր Աստծուն
Ինչպե՞ս վարվել, երբ ունես խնդիրներ: Արդյո՞ք պետք է կենտրոնանալ խնդիրների վրա: 
Այս և ուրիշ հարցերի պատասխաններ հնչեցին այսօր՝ դեկտեմբերի 1-ին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա քարոզի ընթացքում: Պատգամախոսը եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն էր, ով իր քարոզը սկսեց Հովհ. 3:14-15 խոսքերով. «Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այդպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որպեսզի ով որ Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ 
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել անապատում: Հրեաներն անապատում մեղանչել էին (Թվ. 21 գլուխ): Ո՞րն էր նրանց մեղքը: Նրանք տրտնջացել էին: Հնարավո՞ր է արդյոք, որ մարդը չտրտնջա դժվարությունների մեջ: Այո, հնարավոր է: Ավելին՝ հնարավոր է նաև գոհանալ: Տրտունջը սպանում է բոլոր հրաշքները, որ Աստված կատարել է քո կյանքում: Երբ խնդիրներ ու դժվարություններ ունես, վարվիր այնպես, ինչպես վարվեց Մովսեսն անապատում:
Որպես մեղքի հատուցում հրենաերի ճամբարում հայտնվել էին անհամար օձեր, որոնք խայթում էին հրեաներին և նրանք զանգվածաբար մահանում էին: Երբ նրանք դիմեցին Մովսեսին, Մովսեսը չկենտրոնացավ օձերի և խայթոցների վրա, չառաջարկեց օգտվել հեքիմների ու բուժակների ծառայությունից, այլ աղոթքով դիմեց Աստծուն: Աստծո խորհրդով «Մովսեսը մի պղնձե օձ շինեց և այն ամրացրեց ձողի վրա, և եղավ, որ երբ օձը մեկին խայթում էր, երբ նա նայում էր պղնձե օձին, ապրում էր» Թվ.21:9: 
Ուրեմն դու էլ, երբ ունես խնդիրներ ու դժվարություններ, մի նայիր դրանց, այլ նայիր խաչին, նայիր Հիսուսին: Ու Հիսուսը ցույց կտա քեզ խնդիրներից ազատվելու լավագույն ճանապարհը:
Պատգամի վերջում եկեղեցին հովվի առաջնորդությամբ աղոթեց բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ ու վախեր, որպեսզի նրանք չկենտրոնանան վախերի վրա, այլ Հիսուսի զորավոր միջամտությամբ ազատվեն դրանցից:
Տեսանյութը՝ շուտով: 
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ