Մի տանիր մեզ փորձության

Մի տանիր մեզ փորձության
Հոկտեմբերի 18-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին մեծ սիրով և խանդավառությամբ շնորհավորեց հովիվ Սուսաննա Հարությունովային՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական խոսքով հանդես եկան հովիվ տիգրան Թադևոսյանը, երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանը, տնային խմբակների ավագներ, ծառայողներ: Եկեղեցու երիտասարդները հոբելյարին նվիրեցին մի քանի երգերի գեղեցիկ կատարումներ:
Կիրակնօրյա պատգամախոսն ինքը՝ Սուսաննա Հարությունովան էր, ով իր խոսքում նախ խորին երախտագիտություն հայտնեց շնորհավորանքների ու օրհնությունների համար:
Այնուհետև պատգամախոսը վերլուծեց գայթակղությունների ու փորձություններ պատճառները, նպատակներն ու արդյունքները:
Մեզնից յուրաքանչյուրը ենթակա է փորձությունների և գայթակղությունների: Դրանք նման են հայելու. Տերը թույլ է տալիս, որ դրանք գան, որպեսզի դրանց միջոցով մարդը կարողանա ճանաչել ինքը իրեն: Տերը փորձում է մեր սրտերը: Եվ եթե գտնում է անհավատություն, ապա ոչ թե պատժում, այլ վերացնում է այն՝ մարդուն մոտեցնելով Իրեն: Փորձություններն օգնում են, որ մենք ապաշխարենք, ուղղվենք ու մոտենանք Տիրոջը:
Հիսուսը Մաթևոս 6:9-13-ում հորդորում է մեզ ամեն բանի համար աղոթել նախօրոք: Երբ Տերը սովորեցնում է մեզ աղոթել հանապազօրյա հացի համար, Նա չի ասում, աղոթեք, երբ քաղցած կլինեք: Նա սովորեցնում է, որ պետք է նախօրոք խնդրել, միշտ, ամեն օր:
Ամեն բանի համար պետք է աղոթել նախօրոք: Ամեն իրավիճակին պետք է պատրաստվել նախօրոք՝ աղոթքով, աղերսանքով և գոհությամբ: Իմաստուն մարդն այսօրվա աղոթքը չի թողնի վաղվան:
Փորձությունների համար նույնպես պետք է նախօրոք աղոթել: Եվ երբ գա փորձությունը, դուք արդեն Տիրոջ օգնությամբ ի զորու կլինեք այն հաղթահարելու:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ