Մի՛ վախեցիր այն ցեխից, որը կարող է բացել քո աչքերը:

Մի՛ վախեցիր այն ցեխից, որը կարող է բացել քո աչքերը:

Վառ տպավորություններով լի ճամբարային հինգ հրաշալի օրերից հոտո՝  այս երկուշաբթի օրը, տեղի ունեցավ առաջին երիտասարդական հանդիպումը: 
Երիտասարդ ծառայող Ռոզա Խուդոյանը, հիմնվելով Հով.9:6-7 խոսքերի վրա, կոչ արեց՝ չվախենալ այն ցեխից, որը կարող է բացել մեր աչքերը:
Նա ցեխը համեմատեց այն բարդ իրավիճակերի հետ, որոնք խոչընդոտներ են ստեղծում և դժվարացնում են մեր կյանքը:
Չպետք է դժգոհել կամ խուսափել այդ փորձություններից, այլ ընդունել դրանք՝ որպես անհարժեշտ դեղամիջոց առավել լավ հոգևոր տեսողություն ունենալու և կյանքին աստվածային աչքերով նայելու համար:
Հանդիպմանը ներկա էր նաև Բելառուսիայի Միսնկ քաղաքի ՛՛Նոր սերունդ՛՛ եկեղեցու հովիվ Արմեն Ղահրամանյանը: Նա վկայեց, որ Աստված զարմանալիորեն հաստատում է Իր Խոսքը, նա ևս նախատեսում էր խոսել այդ հատվածից:
Հովիվ Արմենը հատկապես առանձնացրեց այն հատվածը, որում նշվում է, որ կույրը գնաց լվացվելու Սիլովամի ավազանում, որը թարգմանաբար նշանակում է՝  Ուղարկաված :
Նա ասաց, որ մենք պետք է լինենք մեր առաքելության, կոչման մեջ, չնստենք միայն եկեղեցական նստարաններին, այլ գնանք այն տեսիլքի, երազանքի ետևից, որն Աստված է դրել մեր ներսում:
 Այս՝ իրար փոխլրացնող կոչերից հետո երիտասարդներն աղոթեցին՝ նախ իրենց նպատակների, երզանքների ու տեսիլքների իրագործման համար, ապա նաև՝ սկսեցին բարեխոսել եկեղեցու պաշտպանության, հիվանդների բժշկության, Տիրոջն ավելի մոտենալու և այլ խնդիրների շուրջ: 
Հանդիպումն ավարտվեց  մի քանի գեղեցիկ երկրապագության երգերով և գոհության աղոթքով:

՛՛youNG ministry՛՛ երիտասարդական ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ