Միջազգային աստվածաբանական համալսարանը հայտարարում է ընդունելություն

Միջազգային աստվածաբանական համալսարանը հայտարարում է ընդունելություն

Միջազգային աստվածաբանական համալսարանը ԱՄՆ-ի Իլլինոյիս նահանգի Նորիս-Սիթի քաղաքում գործող Ամերիկյան Միսիոներական Թիմի մասնաճյուղն է:

Ներկայումս Միջազգային աստվածաբանական համալսարանն ունի ավելի քան 100 մասնաճյուղեր աշխարհի 19 երկրներում:

Համալսարանի ուսուցողական նյութը չի պատկերում որևէ կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության հավատացյալներին:

Համալսարանի տեսիլքն է տարածել ուսուցողական նյութերը և դրանցով զինել Քրիստոսի մարմինը՝ Աստծո Խոսքի առավել արդյունավետ ուսումնասիրության համար: Միջազգային աստվածաբանական համալսարանի նպատակն է բարձրացնել հոգով ուժեղ քրիստոնյաներ, ովքեր այս երկրի վրա կտարածեն Աստծո Արքայությունը:

Եվ այսպես, բացառիկ հնարավորություն. Միջազգային աստվածաբանական համալսարանը սեպտեմբեր ամսին հայտարարում է ընդունելություն: Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի ընդունումը կատարվելու հունիս, հուլիս ամիսներին: Ընդունելության փաստաթղթերի հետ կապված հարցերով կարող եք դիմել Միջազգային աստվածաբանական համալսարանի գործավար Անահիտ Սարգսյանին (հեռախոսներ՝ 098.21.02.06, 095.21.02.06, 096.21.01.54 ):


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Harutyun ➞ Պատասխանել

Dec 15, 2014 | 00:04

Խաղաղություն Ձեզ. Ինչպես կարող եմ ընդունվել ու սովորել և եթե ինձ հաջողվի ընդունվել կասեք դասընթացների տևողությունն ու օրերի քանակը. Կանխավ շնորհակալություն և թող Աստված օրհնի Ձեզ


օգտակար հղումներ