Միջազգային աստվածաշնչյան համալսարանը հայտարարում է 2016-17 ուս. տարվա ընդունելություն

Միջազգային աստվածաշնչյան համալսարանը հայտարարում է 2016-17 ուս. տարվա ընդունելություն
Միջազգային աստվածաշնչյան համալսարանը համարվում է Ամերիկյան Միսիոներական Թիմի մասնաճյուղը, որը գործում է ԱՄՆ-ի Իլլինոյիս նահանգի Նորրիս-Սիթի քաղաքում:
Ներկայումս Միջազգային աստվածաշնչյան համալսարանը ունի ավելի քան 100 մասնաճյուղեր ողջ աշխարհում և գործում է ավելի քան 19 երկրներում: Քոլեջի ուսուցողական նյութը չի պատկերում որևէ կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության հավատացյալներին:
Միջազգային աստվածաշնչյան համալսարանի գլխավոր նպատակն է՝ յուրաքանչյուր հավատացյալի տալ գիտելիք և տեսիլք ինչպես անձնական կյանքի, այնպես էլ ծառայության վերաբերյալ և փոխանցել օծություն այդ տեսիլքի իրագործման համար: 
Աստվածաշնչյան կրթությունը շատ կարևոր է բոլոր հավատացյալների համար, քանի որ այն տալիս է գիտելիք ինչպես հոգևոր աճի, այնպես էլ ծառայության համար: 
Ուսման տևողությունը վեց տարի է: Երկրորդ կուրսի վերջում ուսանողները ստանում են ասոցիատի, չորրորդ տարվա վերջում՝ բակալավրի, իսկ արդեն վերջին՝ վեցերորդ կուրսում՝ աստվածաբանության մագիստրոսի դիպլոմ: 
Համալսարանը Հայաստանում՝ «Նոր սերունդ» եկեղեցում սկսել է իր գործունեությունը 2009 թվականից՝ հովիվներ Տիգրան Թադևոսյանի և Հայկուհի Բաբայանի ջանքերի շնորհիվ: 
Անցյալ տարի՝ 2015 թ-ին քոլեջը տվեց առաջին 16 շրջանավարտներին, որոնք ստացան աստվածաբանության մագիստրոսի դիպլոմ: 
Բացի «Նոր սերունդ»-ից, աստվածաշնչյան համալսարանում սովորում են ուսանողներ տարբեր եկեղեցիներից, նաև արտերկրից՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ ուսուցումը անցկացվում է on-line տարբերակով: 
Եվ այսպես Միջազգային աստվածաշնչյան համալսարանը հայտարարում է 2016-17 ուս. տարվա ընդունելություն: 
Մանրամասների և լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 055.84.89.37 հեռախոսահամարին կամ գրել մեր էջին:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ