Միջեկեղեցական երիտասարդական թրեյնինգ․«Ավետարանը փոխում է»
Ինչպես և նախատեսված էր հոկտեմբերի 21-ին` երեկոյան 18:00, կայացավ «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական ծառայության կողմից կազմկերպված միջեկեղեցական երիտասարդական թրեյնինգը` նվիված «Ավետարանը փոխում է» ծրագրին:
Հանդիպամնն իրենց մասանկցությունը ցուցաբերեցին երիտասարդներ՝ «Կյանքի խոսք», «Կենդանի հավատք», «Բարի սամարցի», «Աստծո ժողովուրդ», «Լոգոս» եկեղեցիներից, ինչպես նաև «Երիտասարդներն առքելությամբ» միսիոներական կազմակերպության թիմը:
Հենց նրանք էլ անցկացրեցին հանդիպման երկրպագության և փառաբանության մասը: Հետաքրքիր էր, որ փառաբանությանը զուգահեռ առաքելության երկու երիտասարդներ նկարում էին հենց այդ պահի ներշնչանքով:
«Ավետարանը փոխում է» շարժամն հայաստանյան կորդինատոր Գոռ Կարապետյանը պատմեց ծրագրի, նախորդ օրերին կայացած հանդիպումների և ավետարանչության մասին, որից հետո ցուցադրվեց նախորդ օրերի ավետարնչության մասին պատմող կարճ տեսահոլովակ: Այնուհտեև ներկացրեց Վենեսուելայից ժամանծ հյուրերին` հրահանգիչներ Մարիտին Սուարեզին և Լիզդեյ Մառանիլոն:
Մարիտին Սուարեզն անդրադարձավ շարժման էությանը, գործունեության սկզբունքներին ու մեթդներն` առնաձնահատուկ կերպով մատնանշելով, որ այդ ամենի մեխը Սերն է։ Քանզի մենք պետք է կարողանք ոչ միայն քարոզել ու պատմել Հիսուսի մասին, այլև մեզանով ցույց տալ Նրա Սերը:
Հանդիպման ավարտին երիտասարդները միաբան աղոթեցին՝ որպեսզի Տերն ընդլայնի իրենց սիրտերը և լցնի Իր Սիրով` փոխելու շրջակա մեղավոր իրկանությունը ու հասնելու յուրաքնաչյուր կորածի։
Կարծքիներ
-Աստծո ներկայությունը շատ ուժեղ էր։ Իրականում սա շատ լավ ու պարզ ծրագիր է փոխոցային ավետարանչության վերաբերյալ, որին կարող են ներգրավվել բոլոր քրիստոնյանները․կարևոր է միայն լինել անկեղծ քրիստոնյա և ցույց տալ անկեղծ սեր դեպի մարդկանց, իսկ սերն էլ իր հերթին հրաշքներ է գործում,-Արսեն Նահպետյան, «Կյանքի խոսք» եկեղեցի
Շատ ոգևորող էր այն փաստը, որ մի քանի եկեղեցիների երիտասարդներ հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ։ Մեր երկիրը կարիք ունի Ավետարանի, փրկության, և եթե մեր աստվածապաշտությունը հիմնաված լինի միայն կիրակնօրյա հավաքույթների վրա, ապա մենք չենք հասնի կորածներին։ Ոգևորող է, որ նոր շարժ է սկսում մեր երկրում, և պետք չէ վախենալ, այլ անհրաժեշտ է նոր թափով առաջ գնալ,-Ռուզաննա Սարգսյան , «Երիտասադներն առաքելությամբ» կազմակերպություն
Այս վերջին հանդիպումը նախորդ հանդիպումների ընդհանրացումն էր, կուլմինացիան։ Ինձ համար շատ օրհնված օրեր էին, իսկապես Մարտինն ու Լիզդեյը իրենց ծառայությամբ իմ հոգևոր կյանքին նոր շունչ հաղորդեցին։ Շնորհակալ եմ Տիրոջը, որ ճանաչեցի նրանց,-Անի Հարությունյան,«Նոր սերունդ» եկեղեցի
«Տիրոջ գործնական Սերը» այսպես կվերնագրեմ այս երեկոն, տպավորված ու օրհնված եմ,- Եվա Բակունց, « Կենդանի հավատք» եկեղեցի
«NG | YOUTH» երիտասարդկան ծառայություն